Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7081
06 հուլիսի 2018
ԵՏՀ-ն և ԱՄՖԿ-ն քննարկեցին համագործակցության հեռանկարները
«Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) պաշտոնական բացումից հետո վերջինիս համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ինստիտուտների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև կարող է հիմք հանդիսանալ ֆինանսական շուկաների զարգացման հարցերով փոխգործակցության համար: Այսպիսի կարծիք է հայտնել ԵՏՀ Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը, ելույթ ունենալով Աստանայում Astana Finance Days կոնֆերանսի շրջանակներում կայացած «ԵՏՀ – ԱՄՖԿ. Համագործակցության հորիզոններ» թեմայով լիագումար նստաշրջանին:
06 հուլիսի 2018
Տատյանա Վալովայա. «Թեպետ կրիպտոարժույթների գոյությունը վիճելի է, ֆինանսական տեխնոլոգիաների հետ կապված թվային տնտեսության ատրիբուտները զարգանալու են»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Տատյանա Վալովայան, հանդես գալով «Բլոկչեյն-տեխնոլոգիաների ու կրիպտոարժույթների ազդեցությունը ԵԱՏՄ շրջանակներում համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության իրագործման և ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման վրա» թեմայով պանելային նստաշրջանին, կարևորել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի (ԱՄՖԿ) բացումը` որպես համաշխարհային ու եվրասիական ֆինանսական համակարգի մի մասի: Միջոցառումը կայացել է հուլիսի 4-ին` ԱՄՖԿ բացման պաշտոնական արարողությանը նվիրված Astana Finance Days կոնֆերանսի շրջանակներում: Միջոցառման մոդերատորը ԵՏՀ նախարարն էր:
06 հուլիսի 2018
Սերգեյ Սիդորսկի. «Սինգապուրի հետ ԵԱՏՄ համագործակցության հեռանկարային ուղղություններն են արդյունաբերական համալիրների արդիականացմանը ներդրումների ներգրավումը և համատեղ արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի ձևավորումը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) հետաքրքրված է Սինգապուրի և, ընդհանուր առմամբ, Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության հետ կառուցողական փոխգործակցություն հաստատելու գործում, որի նպատակն է` առևտրատնտեսական և արդյունաբերական ոլորտում երկխոսության զարգացումը, փոխշահավետ համատեղ նախագծերի իրագործումը, համագործակցության նոր ճարտարապետության ստեղծումը: Սա է հայտարարել ԵՏՀ Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին Սինգապուրի Հանրապետության Առևտրի և արդյունաբերության պետական նախարար Կո Պո Կունի հետ աշխատանքային հանդիպմանը:
06 հուլիսի 2018
Ղազախստանի Հանրապետությունը ներկայացրեց թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակներում
Հուլիսի 4-ին Աստանայում կայացած «Ղազախստանի Հանրապետության թվային նախաձեռնությունները ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացման շրջանակներում» թեմայով կլոր սեղանի ընթացքում Ղազախստանի գործարար համայնքը ներկայացրեց պոտենցիալ նախաձեռնությունները, որոնք կարող են իրականացվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի շրջանակներում. «Բաց տվյալները օգտագործում», «Բաց թվային հարթակ փոքր և միջին բիզնեսի համար» և «Էլեկտրոնային լիցենզավորում»:
05 հուլիսի 2018
Համատեղ նախագծերի իրականացման նպատակով ԵԱՏՄ-ում ռեգուլյատիվ «ավազախցեր» կստեղծվեն
Հուլիսի 3-ին Աստանայում` ռեգուլյատիվ «ավազախցերի» համակարգի ստեղծման փորձագիտական հարթակի երկրորդ նիստին քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ռեգուլյատիվ «ավազախցերի» աշխատանքն ու նպատակները:
05 հուլիսի 2018
ԵՏՀ-ն համագործակցելու է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հետ
Հուլիսի 4-ին Աստանայում` Astana Finance Days կոնֆերանսի շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Համագործակցության հուշագիր ստորագրեց «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոնի հետ (ԱՄՖԿ):
04 հուլիսի 2018
ԵՏՀ նախարար Սերգեյ Սիդորսկի. «ԵԱՏՄ-Չինաստան կորիզի շուրջ Մեծ Եվրասիական գործընկերությունը համաշխարհային տնտեսության մարտահրավերների արդյունավետ պատասխանն է»
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների մասնակցությունը եվրասիական ինտեգրման և Մետաքսի ճանապարհի նման գլոբալ նախագծերին կոոպերացիոն շփումների աճի ու բազմազանության նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի երկրների համար: Այսպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Սիդորսկին Բրյուսելում հայացած Կրան-Մոնտանա համաժողովի ամենամյա 29-րդ նստաշրջանի ընթացքում:
03 հուլիսի 2018
Որոշվել են Ղազախստանի Հանրապետությունում անցկացված «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթի կիսաեզրափակչի հաղթողները
«Եվրասիական թվային հարթակներ» ամենամյա միջազգային մրցույթի ղազախստանյան կիսաեզրափակչում հաղթել են Apilog.kz բեռնափոխադրումների, լոգիստիկայի, անդրսահմանային առևտրի թվայնացման ամպային ծառայությունը, «Պետգնումներում ռիսկերի հայտնաբերումը» պետգնումների ծրագրման, ձևակերպման ու վճարման ընթացքում տնտեսական և կոռուպցիոն ռիսկերի հայտնաբերման համակարգը, Smart Satu b2b համակարգը արտադրողների, դիստրիբյուտորների ու առևտրի կետերի համար և «Մաշան և Արջը. պատրաստում ենք միասին» երեխաներին խոհարարություն սովորեցնող խաղը:
Ցուցադրել ավելին