Նորություններ

18.02.2025

Հավանության են արժանացել սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող օրենսդրության ակնարկների իրականացման վերաբերյալ ԵԱՏՄ երկրների ընդհանուր մոտեցումները

Փետրվարի 18-ի նիստում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է Եվրասիական տնտեսական միությունում սպառողների իրավունքների պաշտպանությանն առնչվող տեղեկատվական աշխատանքների 2025 թվականի թեման՝ «Սպառողը՝ ուշադրության կենտրոնում. շահերի հավասարակշռությունից մինչև վեճերի արդար լուծում»: Այն ընդգծում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի զարգացման ընթացքում սպառողների իրավունքների պաշտպանության կարևորությունը։

Այս ուղղությամբ համատեղ գործունեության ընթացքում Միության երկրները ձգտում են բիզնեսի և հասարակության շահերի հավասարակշռությանը՝ ստեղծելով արդար և անվտանգ պայմաններ շուկայի բոլոր մասնակիցների համար:

Հանձնաժողովի կոլեգիան հավանություն է տվել նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրության ակնարկների իրականացման վերաբերյալ անդամ պետությունների ընդհանուր մոտեցումներին։ Պետություններին խորհուրդ է տրվել ուսումնասիրել համապատասխան նորմատիվ փաստաթղթերի ամբողջականությունն ու արդյունավետությունը՝ սպառողների անվտանգության և առողջության, նրանց տնտեսական շահերի պաշտպանության, տեղեկատվության, վեճերի լուծման մեխանիզմների հասանելիության ապահովման համար:

Ընդունված հանձնարարականներն ուղղված են սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի իրավական կարգավորման մասին օբյեկտիվ և համակարգված տեղեկատվության ապահովմանը։ Դրանց կիրառման շնորհիվ Միության պետությունները կկարողանան բացահայտել առկա բացերը և իրենց նորմերը հարմարեցնել շուկայի փոփոխություններին և հասարակության կարիքներին:

Ակնարկների արդյունքները կքննարկվեն պրոֆիլային Խորհրդատվական կոմիտեի նիստերում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ամրապնդմանն ուղղված որոշումներ մշակելու նպատակով:

Կոլեգիայի հանձնարարականներն ընդունվել են ԵԱՏՄ երկրների՝ սպառողների իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ գործողությունների ծրագրին համապատասխան։