2023 թվականի արդյունքներով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում հանրապետական բյուջեի ծախսերը գերազանցում էին եկամուտները, բյուջեն ավելցուկով էր կատարվել միայն Ղրղզստանում։
Ղազախստանում և Ռուսաստանում բյուջեի դեֆիցիտի հիմնական մասը ծածկվում էր ազգային (պահուստային) միջոցների հաշվին։
Բյուջեի եկամուտների և ծախսերի աճի ամենաբարձր տեմպերը նկատվել են Ղրղզստանում (համապատասխանաբար 132% և 121%) և Ղազախստանում (համապատասխանաբար 120% և 121%)։
Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է ԵՏՀ վիճակագրության վարչության էջում՝ «Պետական ֆինանսներ» բաժնում։