Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 1

25 Նոյեմբեր 2025 ԱԱՀ հարցերով խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ շրջանակներում ոլորտի զարգացումը Նոյեմբերի 25-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստում ԵԱՏՄ երկրների ագրարային գերատեսչությունների ղեկավարները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ԱԱՀ նախարար Գոհար Բարսեղյանը քննարկել են անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների վիճակը, հեռանկարները և արդյունավետության բարձրացման ուղիները: Քննարկվել են ԱԱՀ-ում կոոպերացիոն նախագծերին ֆինանսական աջակցության տրամադրման մեխանիզմի ստեղծման մոտեցումները, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ուղղությամբ համատեղ աշխատանքն ակտիվացնելու վերաբերյալ: «Ագրոարդյունաբերական համալիրի համար սա համատեղ նախագծերին աջակցելու նոր միջոց է, որն ուղղված է Միության պետությունների ներուժների միավորմանը: Մենք ակնկալում ենք, որ մեխանիզմը պահանջված կլինի, առաջին հերթին, բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացման ժամանակ: Միևնույն ժամանակ, դրա կիրառումը հնարավոր է ԱԱՀ-ի բոլոր ոլորտներում և դրա ենթակառուցվածքում», — նշել է ԵՏՀ նախարարը: Խորհուրդը քննարկել է ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար «Եվրասիական տնտեսական ուղի» տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացումը: «Ժամանակակից պայմաններում ագրոարդյունաբերական համալիրը բարձր տեխնոլոգիական ոլորտ է, որը կարող է մրցունակ լինել միայն նորարարական մոդելի հիման վրա: Մենք պետք է միավորենք ջանքերը ԱԱՀ տեխնոլոգիական զարգացման արագացման և ոլորտի ընդհանուր կիրառական խնդիրների լուծման համար», — ընդգծել է Գոհար Բարսեղյանը: Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել ԱԱՀ-ում ԳՀՓԿԱ ցանկի նախագծին և պայմանավորվել շաքարի ճակնդեղի եվրասիական հիբրիդների ստեղծման վերաբերյալ փորձնական համատեղ հետազոտության իրականացման մասին: Այցի շրջանակներում Գոհար Բարսեղյանը նաև այցելել է «Մինսկի տրակտորների գործարան» ԲԲԸ-ն և «Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա» ՓԲԸ-ն, որտեղ ծանոթացել է Բելառուսի մեքենաշինական նվաճումների ցուցահանդեսին, ԱԱՀ արտադրանքի արտադրության ժամանակակից տեխնոլոգիաներին, ներառյալ հացահատիկի խորը վերամշակումը, բարձրորակ կերային հավելումները, ամինաթթուները: