Նորություններ

17.03.2022

ԵԱՏՄ-ում պետական գնումների համար արդյունաբերական ապրանքների ցանկը լրացվել է 52 խմբով

Մարտի 17-ին ԵՏՀ Խորհուրդը լրացրել է Պետական գնումների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոնների №1 հավելվածը ևս 52 ապրանքային դիրքով։

ԵՏՀ-ն ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմինների և բիզնեսի հետ համատեղ համաձայնեցրել է մի շարք ապրանքային դիրքերի համար այն պայմանները և արտադրական գործառնությունները, որոնց կատարման դեպքում դրանք կհամարվեն ԵԱՏՄ երկրների տարածքում արտադրված ապրանքներ։ Խոսքը վերաբերում է այնպիսի ապրանքներին, ինչպիսիք են վերելակները, մալուխային արտադրանքը, համակարգչային տոմոգրաֆները, փակիչ ամրանները, առանցքակալները և այլ ապրանքները։

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով նախարար Արման Շաքալիևի խոսքերով, ԵՏՀ Խորհրդի կողմից ընդունված որոշումը ընդլայնում է ԵԱՏՄ պետությունների պետական գնումներին Միության երկրների արտադրողների մասնակցության հնարավորությունները։ 

«Կատարված փոփոխությունները արդյունաբերական ապրանքներ մատակարարողներին տալիս են ԵԱՏՄ երկրների պետական գնումներին մասնակցելու ուղղակի և հավասար հնարավորություն», – նշել է նախարարը։

Տեղեկանք.

Պետական գնումների նպատակների համար ապրանքների առանձին տեսակների ծագման երկրի որոշման կանոնները (ԱԾԵ) հաստատվել են ԵՏՀ Խորհրդի 23.11.2020 թ. № 105 որոշմամբ։

ԱԾԵ կանոնների № 1 հավելվածում արդեն ներառվել են արտադրության պայմանները 263 ապրանքային դիրքի վերաբերյալ։ Ընդունված որոշումը սահմանել է ևս 52 ապրանքային դիրքի համար արտադրության պայմանները։ Դրանցից են «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» (տարբեր լարման ուժային մալուխներ, լարեր, մանրաթելաօպտիկական և օպտիկական մալուխներ), «Հատուկ մեքենաշինություն» (վերելակներ, տոփանիչ մեքենաներ և ինքնաթափ ավտոմոբիլների տեխնոլոգիական գործառնությունների փոփոխություններ), «Բժշկական արտադրատեսակներ» (բժշկական դիմակներ, համակարգչային տոմոգրաֆներ,