Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7076

08 հուլիսի 2019 ԵՏՀ-ը և Խաղաղօվկիանոսյան դաշինքը ստորագրել են Գործընկերության մասին հայտարարագիրը «ԵՏՀ-ի և Կոլումբիայի, Մեքսիկայի, Պերուի և Չիլիի երիտասարդ, բայց արագ զարգացող ինտեգրացիոն միավորման՝ Խաղաղօվկիանոսյան դաշինքի միջև երկխոսության ձևայնականացումը դարձել է երկարատև բանակցային գործընթացի արդյունք և արտացոլում է երկու կառույցների՝ ավելի արդյունավետ ներքին զարգացման և բոլոր անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության խորացման նպատակով միմյանց ավելի մոտիկից ճանաչելու և փորձով փոխանակվելու փոխադարձ շահագրգռվածությունը», - հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան Հանձնաժողովի և Խաղաղօվկիանոսյան դաշինքի մասին շրջանակային համաձայնագրի մասնակից պետությունների միջև Գործընկերության մասին հայտարարագրի կնքումից հետո։ Փաստաթուղթը ստորագրվել է հուլիսի 5-ին Լիմում Խաղաղօվկիանոսյան դաշինքի պետությունների ղեկավարների մակարդակով 14-րդ գագաթաժողովի ընթացքում։
03 հուլիսի 2019 Երկարաժամկետ ցածր գնաճը նպաստում է ԵԱՏՄ երկրների բնակիչների բարեկեցության աճին «Վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններն էական առաջընթաց են ունեցել մակրոտնտեսական կայունության ապահովման մեջ։ Կենտրոնական և ազգային բանկերը հաջողությամբ հաղթահարել են հումքային ապրանքների գների տատանման արդյունքում անորոշության աճի և անդրսահմանային էֆեկտների ուժգնացման պայմաններում կայունացման քաղաքականության անցկացման մարտահրավերները։ Նկատվում է Միության երկրներում գնաճի տեմպերի նվազեցման և աստիճանաբար կոնվերգենցիայի կայուն միտում, ինչը վերջին հաշվով դրական է ազդում բնակչության բարեկեցության աճի նկատմամբ», – պատմել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Տոտի Կալիասկարովան, հանդես գալով «Դրամավարկային քաղաքականությունը ԵԱՏՄ-ի երկրներում. Կոորդինացման հնարավորությունները և սահմանափակումները» թեմայով կլոր սեղանին։ Միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից, անցկացվել է հունիսի 27-ից 28-ը Դիլիջանում (Հայաստան)։
Ցուցադրել ավելին