Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 3
25 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ն աշխատում է Միության իրավունքի կատարելագործման ուղղությամբ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիյար Իմանալիևի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խմբի նիստը: Քննարկվել են տեխնիկական կարգավորման մասին, մրցակցության ընդհանուր սկզբունքների ու կանոնների մասին, գնումների կարգավորման կարգի մասին արձանագրություններում կատարվելիք փոփոխությունները: Մշակվել են դրանց հետ հետագա աշխատանքի տարբերակներ: ԵԱՏՄ երկրներում կադրային փոփոխությունների կապակցությամբ նաև արդիականացվել է համատեղ աշխատանքային խմբի կազմը: Հաջորդ նիստը տեղի կունենա 2025 թվականի 4-րդ եռամսյակում: Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի դրույթների կատարելագործման հարցերով համատեղ աշխատանքային խումբը ստեղծվել է 2016 թվականին պայմանագրի փոփոխությունների մասին Միության պետությունների և Հանձնաժողովի առաջարկների քննարկման, դրա դրույթների բարելավման վերաբերյալ նախաձեռնությունների մշակման և դրա փոփոխության մասին միջազգային պայմանագրերի նախագծերի նախապատրաստման համար: Աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստվել են մի շարք արձանագրություններ Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին, այդ թվում՝ «1-ին Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2021 թ. հուլիսի 15-ին. «2-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. փետրվարի 12-ին. «3-րդ Մեծ» արձանագրությունը, ուժի մեջ է մտել 2024 թ. ապրիլի 25-ին. «4-րդ Մեծ» արձանագրությունը, ստորագրվել է 2025 թ. հուլիսի 28-ին, ներկայումս վավերացման փուլում է Միության անդամ պետություններում:
25 սեպտեմբերի 2025
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ երկրների և Իրանի մարկետփլեյսերի համագործակցության ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովում խորհրդակցություններ են անցկացվել, որոնց ընթացքում քննարկել են Եվրասիական տնտեսական միության երկրների և Իրանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային առևտրի հարթակների միջև հնարավոր համագործակցությունը: Հանդիպման մասնակիցները՝ կողմերի խոշորագույն մարկետփլեյսերի ներկայացուցիչները, նշել են, որ էլեկտրոնային առևտուրն այսօր միջերկրային ապրանքաշրջանառության աճի կարևոր շարժիչ ուժն է, վերահաստատել հետաքրքրվածությունը համացանցային առևտրի շրջանակներում գործընկերության իրականացման հարցում, քննարկել փոխգործակցության հնարավոր ձևաչափերը և ուղղությունները և տեխնոլոգիական ինտեգրման ներուժը: «ԵԱՏՄ պետությունները և Իրանը զգալի ներուժ ունեն էլեկտրոնային առևտրի ոլորտում համագործակցության զարգացման համար՝ հաշվի առնելով, որ երկրներում դրա շրջանառությունն տարեց տարի սրընթաց աճ է գրանցում: Այս ոլորտում բիզնեսի փոխգործակցությունը կնպաստի առևտրի անխոչընդոտ տարածքի ձևավորմանը», — ընդգծել ՝ ԵՏՀ մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն Ասկատ Բեկովը: Խորհրդակցություններն անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ազատ առևտրի մասին 2025 թվականի մայիսի 15-ին ուժի մեջ մտած համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի միջոցառումների կիրարկման շրջանակներում:
25 սեպտեմբերի 2025
Անդրեյ Սլեպնյով. «Ստորագրվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրականացմանն ուղղված համագործակցության եռամյա ճանապարհային քարտեզը»
Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Իրանի միջև ազատ առևտրի մասին այս տարվա մայիսին ուժի մեջ մտած լիաձևաչափ համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի առաջին նիստից հետո կայացած ճեպազրույցում: Նիստին մասնակցել են իրանական կողմից Համատեղ կոմիտեի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Մոհամադ Աթաբաքը, ինչպես նաև ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը: «Ծավալուն փաստաթուղթն ընդգրկում է այնպիսի առանցքային բաժիններ, ինչպիսիք են, օրինակ, տրանսպորտը և լոգիստիկան և, առաջին հերթին, «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Մենք պայմանավորվել ենք կանաչ մաքսային միջանքների ձևավորման, թվայնացման, էլեկտրոնային տարանցմանն անցնելու մասին, ինչը մեր ձեռնարկությունների համար բացում է իրանական շուկա իրենց արտադրանքի արագացված մատակարարումների հնարավորություններ», — ընդգծել է Անդրեյ Սլեպնյովը: Խոսքը նաև «Եվրասիական ագրոէքսպրես» նախագծով սառը բեռների փոխադրումների ընդլայնման, նավահանգիստների գծով փոխգործակցության և ենթակառուցվածքի պլանների համակարգման մասին է՝ իրանական նավահանգիստների միջոցով Հնդկական օվկիանոսի ջրային տարածք դուրս գալու հեռանկարով: Այս կապակցությամբ ԵՏՀ նախարարը հիշեցրել է հնդկական կողմի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի վերաբերյալ ակտիվ խորհրդակցությունների մասին: Բացի այդ, նման մի փոխգործակցություն է նշմարվում նաև Պակիստանի հետ, ինչն ավելացնում է իրանական գործընկերների՝ որպես «Հյուսիս-Հարավ» միջանցքի կարևորագույն օղակի պահանջվածությունը: Անդրեյ Սլեպնյովը նաև անդրադարձել է ԵԱՏՄ-ից ապրանքների ներմուծման քանակական սահմանափակումները Իրանի կողմից հանելու լուրջ աշխատանքին, ինչը կարող է համարվել եվրասիական «հնգյակի» երկրներին գործընկերոջ կողմից տրամադրվող եզակի առանձնաշնորհ: «Առանձին նշե, «հալալ» հավաստագրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը՝ սա այսօր կարևոր թեմա է գյուղատնտեսական արտադրանքի առևտրի համար: Այստեղ մենք պայմանավորվել ենք գործել չափագիտության իսլամական կազմակերպության ստանդարտներին համապատասխան», — հայտնել է ԵՏՀ առևտրի նախարարը: Կողմերը պայմանավորվել են ստանդարտների և առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանք սկսելու մասին: Կարգավորող մարմինների աջակցությամբ մեկնարկել գործնական երկխոսությունը ԵԱՏՄ և Իրանի խոշորագույն մարկետփլեյսերի միջև, ուղիներ են տրամադրում փոքր և միջին բիզնեսի ապրանքների մատակարարման համար: «Այլ հարցել ևս քննարկվել են, օրինակ՝ բարտերի զարգացումը, հաշվարկները, տարածաշրջանում երրորդ երկրների հետ առևտրի քաղաքականության համակարգումը, գործարար շրջանակների համագործակցությունը», — նշել է Անդրեյ Սլեպնյովը: Քննարկվել են ապրանքների ծագման հաստատման էլեկտրոնային համակարգի մշակման առաջարկների նախապատրաստումը և ԵԱՏՄ-ի և Իրանի բիզնեսի համար առևտրային կարգավորման հարցերով տեղեկագրի մշակումը: Կողմերը պայմանավորվել են մշակել Իրանի՝ որպես դիտորդի մասնակցությունը ԵԱՏՄ Դեղագրքային կոմիտեի աշխատանքներին և խորհրդակցություններ անցկացնել բժշկական սարքերի և տեխնիկայի, ինչպես նաև փոխադրամիջոցների և պահեստամասերի փոխադարձ հասանելիության պայմանների բարելավման վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել գյուղատնտեսական արտադրանքի և սննդամթերքի առևտրի վրա ազդեցություն ունեցող սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերի քննարկման, նավիգացիոն կապարակնիքների օգտագործման համատեղ առաջարկների մշակման մասին: Նաև պայմանավորվել են ստեղծել մաքսային համագործակցության հարցերով ենթակոմիտե: Ըստ ԵՏՀ առևտրի նախարարի՝ Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաձևաչափ համաձայնագրի արդյունքներն արդեն նկատվում են, թեև այն ուժի մեջ է մտել միայն մայիսին: Հունվարից ապրանքաշրջանառությունն ավելացել է 16%-ով, և այս թիվը լուրջ աճ է ամրագրում, որը նկատվել է 2019 թվականից ի վեր՝ Ժամանակավոր համաձայնագրի գործողության ժամանակահատվածում: Այս վիճակագրությունները վկայում են, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը առանձնաշնորհային առևտրային ռեժիմի գործողության մեկնարկի պահից ավելացել է ավելի քան 2.2 անգամ: Այս կապակցությամբ ԵՏՀ առևտրի նախարարը վերահաստատել է միջնաժամկետ հեռանկարում առևտրի կրկնապատկման և 12 մլրդ դոլար նշաձողին հասնելու նախկինում հնչեցված պլանները: