Նորություններ

07.11.2023

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը ԵԱՏՄ-ում նվազել է 0.3%-ով

2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր կատեգորիաների տնտեսություններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.3%-ով։ Աճ է նկատվել Հայաստանում, Ռուսաստանում և Ղրղզստանում, նվազում՝ Ղազախստանում և Բելառուսում։

ԵԱՏՄ պետություններում ավարտվում է հացահատիկի և հատիկաընդեղենային մշակաբույսերի (բացառությամբ եգիպտացորենի) բերքահավաքը։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ հացահատիկի բերքահավաքն աճել է միայն Հայաստանում (21%-ով), միաժամանակ Բելառուսում հավաքվել է 16.6%-ով, Ղրղզստանում՝ 18.2%-ով, Ռուսաստանում՝ 10%-ով պակաս հացահատիկ։

Ընդ որում, ավելացել է անասնաբուծության արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը՝ սպանդի անասունների և թռչնի (կենդանի քաշով)՝ 2.3%-ով, կաթի՝ 2.9%-ով, ձվի՝ 1.2%-ով։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն» բաժնում։