Նորություններ

05.09.2023

Գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը ԵԱՏՄ-ում աճել է 1.8%-ով

2023 թվականի հունվար-հուլիս ամիսներին գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունը Եվրասիական տնտեսական միությունում բոլոր կատեգորիաների տնտեսություններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.8%-ով։ Աճ է նկատվել Բելառուսում, Ղազախստանում և Ռուսաստանում։

Աճել է անասնապահության արտադրանքի հիմնական տեսակների արտադրությունը. սպանդային անասունների և թռչնամսի (կենդանի քաշով)՝ 2.4%-ով 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, կաթի՝ 3.2%-ով, ձվի՝ 1.6%-ով։

Սպանդի համար անասունների և թռչնի (կենդանի քաշով) և կաթի արտադրության ծավալների աճը նկատվել է ԵԱՏՄ բոլոր պետություններում (հաշվի չառնելով Հայաստանի տվյալները)։ Ձվի արտադրության առավելագույն աճ նկատվել է Ղրղզստանում, իսկ նվազում՝ Բելառուսում։

Ավելի մանրամասն վիճակագրական տեղեկատվությունը ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վիճակագրության վարչության կայքէջի «Գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն» բաժնում։