Հուլիսի 4-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդն արտադրության պայմաններ է սահմանել Պետական գնումների նպատակով առանձին ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների (ԱԾԵ) № 1 հավելվածի նոր ապրանքային դիրքերի համար: Հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների լիազոր մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ համատեղ համաձայնեցրել է արտադրության պայմանները հինգ ապրանքային դիրքերի համար։ Դրանց թվում են «Հաստոցաշինություն» ոլորտի երկու տեսակի չափիչ սարքեր և «Էներգետիկ մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական և մալուխային արդյունաբերություն» ոլորտի երեք տեսակի մեկուսիչներ: ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ նոր ապրանքային դիրքերի համար արտադրության պայմանների համաձայնեցումը զգալիորեն ընդլայնում է պետական գնումներին Միության երկրների արտադրողների մասնակցության հնարավորությունները, ապահովում արտադրողների միջև նոր կոոպերացիոն շղթաների ստեղծումը։ «Հաշվի առնելով այսօր ընդունված որոշումը՝ ԱԾԵ կանոնների № 1 հավելվածում արդեն ներառվել արտադրության պայմանները 455 ապրանքային դիրքի համար։ Նոր պայմանների համաձայնեցման աշխատանքն իրականացվում է մշտական հիմունքներով։ ԱԾԵ կանոններին համապատասխան արտադրված ավելի ու ավելի շատ ապրանքների համար անարգել հասանելի են դառնում պետական գնումները»,- նշել է ԵՏՀ նախարարը։ Կանոններում նաև տեխնիկական փոփոխություններ են կատարվել «Կահույքի և փայտամշակման արդյունաբերություն» ոլորտի առանձին ապրանքային դիրքերի անվանումներում՝ դրանք ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխանեցնելու նպատակով։ Բացի այդ, ԵՏՀ Խորհուրդը պաշտպանել է Բելառուսի առաջարկը «Օպտիկամանրաթելային մալուխներ» ապրանքային դիրքի համար Կանոններում նախկինում ներառված արտադրական պայմանների ճշգրտման մասին, ինչն արտադրողներին թույլ կտա կատարել միայն այն գործառնությունները, որոնք առկա են արտադրության տեխնոլոգիական գործընթացում: Փոխվարչապետերը նաև համաձայնեցրել են «բեռնատար ավտոմեքենաներ» դիրքին ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ լրացուցիչ ծածկագրի ավելացումը, որը կընդլայնի բեռնատարների անվանացանկը Եվրասիական գրանցամատյանում ընդգրկելու համար։ |