Նորություններ

14.03.2024

Կուբայի Հանրապետությունը և ԵՏՀ-ն կշարունակեն համագործակցությունը դեղամիջոցների շրջանառության ոլորտում

Մարտի 13-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Կուբայի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Տանյա Մարգարիտա Կրուզ Էրնանդեսի և Կուբայի «ԲիոԿուբաՖարմա» առաջատար դեղագործական ընկերության ղեկավարության հետ հանդիպումը։

ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Չինարա Մամբետալիևայի նախագահությամբ, ինտեգրման և արդյունաբերական քաղաքականության զարգացման Հանձնաժողովի բլոկերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած միջոցառման ընթացքում հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կուբայի Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի մայիսի 31-ի փոխըմբռնման հուշագրի իրականացման նպատակով կողմերի համակողմանի համագործակցության հետագա առաջանցիկ զարգացմանն ուղղված փոխադարձ տրամադրվածությունը:

Տեխնիկական կարգավորման բլոկի ներկայացուցիչները Կուբայի պատվիրակությանը տեղեկացրել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում դեղորայքային պատրաստուկների շրջանառության առանձնահատկությունների և Հանձնաժողովի ակտերի վերջին փոփոխությունների մասին, այդ թվում՝ 2024 թվականի 2-րդ կիսամյակում հրատարակման ենթակա ԵԱՏՄ Դեղագրքի առաջին հատորի երրորդ մասի մասին։

Ինտեգրման զարգացման բլոկի և արդյունաբերական քաղաքականության բլոկի ներկայացուցիչները խոսել են արդյունաբերական կոոպերացիայի և արդյունաբերության ոլորտի արդյունաբերական բազմակողմ ինտեգրացիոն նախագծերի աջակցության աշխատանքների մասին։

Հանդիպման մասնակիցները մեծ ուշադրություն են դարձրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ընկերությունների մասնակցությամբ դեղագործության ոլորտի համատեղ նախագծերի իրականացման հնարավորության քննարկմանը։