Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7170
24 հոկտեմբերի 2019
ԵՏՀ-ը Միության պետությունների հետ համատեղ ձևավորելու է «ԵԱՏՄ-ի ագրոինդուստրիա» տեղեկատվական ռեսուրսը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեն հոկտեմբերի 23-ին հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միություն (ԵԱՏՄ) ագրոարդյունաբերական համալիրի զարգացման տեսակետից զգալի նշանակություն ունեցող խոշոր ներդրումային և նորարարական նախագծերին վերաբերող տեղեկատվական աղբյուրի մշակման վերաբերյալ մոտեցումներին։
24 հոկտեմբերի 2019
Սերգեյ Գլազև. «ԵԱՏՄ-ը և Աֆրիկայի երկրները կարող են համատեղ կառուցել նոր արժութաֆինանսական ճարտարապետությունը»
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկյան աշխարհամասի երկրները պատրաստ են երկարաժամկետ հեռանկարի համար կառուցել գործընկերության և համագործակցության համար հուսալի, փոխշահավետ և իրավահավասար հարաբերություններ։ Այդ մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերգեյ Գլազևը հայտարարել է Սոչիում անցկացվող «Ռուսաստան – Աֆրիկա» միջազգային համաժողովին։
24 հոկտեմբերի 2019
Վերոնիկա Նիկիշինա. «Բիզնեսը՝ գլխավոր շարժիչ ուժն է ընդհանուր տնտեսական գործընթացի կառուցման մեջ»
Արագ փոխվող համաշխարհային իրավիճակի և բիզնեսի վրա նրա ունեցած ազդեցության մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան Վերոնայում (Իտալիա) Եվրասիական տնտեսական XII-րդ համաժողովի շրջանակներում կայացած «Բիզնեսի կառուցողական դերը ժամանակակից աշխարհաքաղաքականության մեջ» նստաշրջանին։
24 հոկտեմբերի 2019
Տիգրան Սարգսյան. «Քննարկման լավագույն ձևն է՝ եթե տարածաշրջանային միավորումները նստեն բանակցությունների սեղանի շուրջ և սկսեն բանավեճ աշխատանքի միջազգային բաժանման արդարացի կանոնների վերաբերյալ»
Այնպիսի խնդիրների առկայությունը, ինչպիսիք են գլոբալ աշխարհում անհավասարակշռությունների առաջացումը, որոշ երկրների կողմից հովանավորչության կիրառումը նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հոկտեմբերի 23-ին կայացած «ԵԱՏՄ - Աֆրիկա. ինտեգրացիոն գործընթացների և համագործակցության զարգացման միտումներն ու հեռանկարները» նիստին։ Միջոցառումն անցել է «Ռուսաստան - Աֆրիկա» առաջին տնտեսական համաժողովի շրջանակներում։
23 հոկտեմբերի 2019
Դեղերի միութենական շուկա. առաջին արդյունքները և առաջին մարտահրավերները
Հոկտեմբերի 22-ից 23-ը Մոսկվայում անցկացվող «Դեղամիջոցների միասնական շուկայի ստեղծման ժամանակ կարգավորման պահանջների ններդաշնակեցում. ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի փորձը։ Հնարավորությունները և մարտահրավերները, իրավակիրառման հիմնական հարցերը» միջազգային գիտագործնական Կոնֆերանսին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացուցիչները և Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված մարմինները դեղագործական շուկայի մասնակիցների հետ քննարկել են այսօրվա դրությամբ նվաճած գործնական արդյունքները, ինչպես նաև նշել են խնդրահարույց այն պահերը, որոնք լրացուցիչ ուշադրություն են պահանջում դրա պատշաճ աշխատանքի ապահովման համար։
23 հոկտեմբերի 2019
ԵԱՏՄ-ում գործի է դրվելու թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ընդհանուր շուկան
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրը ստորագրելու են Միության պետությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Մոսկվայում՝
23 հոկտեմբերի 2019
Տիգրան Սարգսյան. «ԵԱՏՄ-ը՝ եզակի շանս է բոլոր մեր հինգ երկրների համար՝ իրացնելու իրենց ներքին, այդ թվում տեխնիկական ներուժը»
«Մենք շահագրգռված ենք նրանում, որպեսզի Եվրոպական միության, Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության և այն թվային ստանդարտները, որոնք մենք մշակում ենք Եվրասիական տնտեսական միությունում, լինեն համեմատելի։ Նման տեխնիկական երկխոսություն մենք արդեն սկսել ենք Եվրոպական միության և ՉԺՀ-ի գործընկերների հետ, որոնց հետ անցած տարվա մայիսին ստորագրել ենք առևտրատնտեսական փոխգործակցության մասին համաձայնագիր, որտեղ առաջին անգամ ամրագրել ենք նաև մեր թվային օրակարգը, երկխոսության անհրաժեշտությունը, որպեսզի ապահովենք, այդ թվում, մեր չափորոշիչների ներգործունակությունը», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը, հանդես գալով հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կայացած «Բաց նորարարություններ – 2019» նորարարական զարգացման մոսկովյան միջազգային համաժողովի լիագումար նիստին։
23 հոկտեմբերի 2019
Տիգրան Սարգսյան. «Իրավահավասարությունը, շահերի փոխադարձ հաշվի առնելը, մեր երկրների համար ընդհանուր ֆունդամենտալ արժեքները, արժանապատվություն և արդարություն կատեգորիաների նկատմամբ հատուկ վերաբերմունքը բնորոշ են ԵԱՏՄ-ի համար»
Աֆրիկայի խոշորագույն տարածաշրջանային միավորումների հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաև համագործակցության տնտեսական ներուժը քննարկել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Աֆրիկյան միության գործող նախագահ, Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆատահ Ալ Սիսին և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Ռուսաստան – Աֆրիկա» տնտեսական համաժողովի և գագաթաժողովի շրջանակներում հոկտեմբերի 23-ին Սոչիում կայացած աշխատանքային ընթրիքին։
Ցուցադրել ավելին