Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7188

08 հոկտեմբերի 2020 ԵՏՀ-ը նոր մեխանիզմներ է ստեղծում գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում համագործակցությունն ու արտահանումը խթանելու համար ​​Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական քաղաքականության ամենակարևոր գերակայություններն են գյուղատնտեսական մեքենաշինության ոլորտում համատեղ համագործակցային նախագծերի մշակումն ու աջակցությունը: Այդ թվում՝ արտադրությունների տեղայնացումը ԵԱՏՄ տարածքում և Միության ինտեգրացիոն ներուժի օգտագործումը եվրասիական արտադրանքն արտաքին շուկաներ ակտիվ խթանելու համար՝ կիրառելով ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության նոր մեխանիզմներ: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը պրոֆիլային կոնֆերանսին՝ «Ագրոսալոն – 2020» գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսի շրջանակներում:
07 հոկտեմբերի 2020 Միության երկրների ՏՏ նախարարները հայտարարել են ԵԱՏՄ թվային հարթակ ստեղծելու անհրաժեշտության մասին ​Եվրասիական տնտեսական միության՝ որպես ինտեգրացիոն նախագծի հաջողությունն ու զարգացումը մեծապես կախված է պետական ​​տեղեկատվական համակարգերի արդյունավետ ինտեգրումից և թվային տեխնոլոգիաների օգտագործման պրակտիկայի ընդլայնումից: Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը «ԵԱՏՄ թվային հարթակ՝ երկրների համագործակցություն» պանելային քննարկմանը, որին մասնակցել են թվային վերափոխման համար պատասխանատու՝ Միության անդամ պետությունների գործադիր իշխանության մարմինների ղեկավարները: Միջոցառումըկայացել է «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» (ԱՌԹԻ) կոնֆերանսի շրջանակներում:
Ցուցադրել ավելին