Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
20.10.2023

ԵՏՀ Խորհուրդը երկարաձգել է նավիգացիոն կապարակնիքների վերաբերյալ Բելառուսի և Ռուսաստանի փորձի իրականացման ժամկետը մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը

ԱՐդեն ութ ամսվա ընթացքում հաջողությամբ իրականացվում է նավիգացիոն կնիքների կիրառման փորձը Բելառուսի Հանրապետությունում արտահանման մաքսային ընթացակարգով գրանցված և Ռուսաստանի Դաշնության տարածքից մեկնող փայտանյութի և փայտամշակման արտադրանքի նկատմամբ: Փորձը մեկնարկել է 2023 թվականի փետրվարի 13-ին։ Նշված ժամանակահատվածում նավիգացիոն կապարակնիքները կիրառվել են նշված արտադրանքի ավելի քան 400 փոխադրման նկատմամբ։ 2023 թվականի գարնան փորձի միջանկյալ արդյունքներն արդեն քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում, որտեղ որոշվել է փորձը երկարաձգել մինչև այս տարվա վերջ։

Բացի այդ, փորձի շրջանակներում ձեռք բերված գործնական փորձը հաշվի է առնվել Հանձնաժողովի նորմատիվ ակտերի պատրաստման ժամանակ, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի իրականացումն սկսելու համար:

Համաձայնագիրն ուղղված է ԵԱՏՄ տարածքով փոխադրումներ կազմակերպելիս ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների օգտագործումն ընդլայնելու միջոցով Միությունում ապրանքների օրինական շրջանառության ապահովմանը, ինչպես նաև ապրանքների փոխադրումների նկատմամբ (տարանցման, արտահանման և փոխադարձ առևտրի դեպքում) մաքսային և այլ տեսակի պետվերահսկողության միջոցների կիրառումը նվազագույնի հասցնելուն:

Հաշվի առնելով բիզնեսի շահագրգռվածությունը նշված փորձը շարունակելու հարցում՝ այսօր Հանձնաժողովի խորհրդում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն երկարաձգել մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը։

Տեղեկանք

Փորձն իրականացվում է ԵՏՀ խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի N 29 հրամանին համապատասխան։ Դրա իրագործումը նախաձեռնել է բելոռուսական կողմը՝ արտահանման մաքսային ընթացակարգով գրանցված փայտանյութը Ռուսաստանի տարածքից՝ ՌԴ կառավարության 2010 թվականի հուլիսի 15-ի և 2011 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումներում չնշված անցակետերով արտահանման ապահովման լրացուցիչ հնարավորության մշակման, ինչպես նաև ԱՏԳ կողմերին և մասնակիցներին Միության երկու և ավելի պետությունների տարածքներով ապրանքների փոխադրումների համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի գործնական իրականացմանը նախապատրաստելու համար: