Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7096

03 հուլիսի 2019 Երկարաժամկետ ցածր գնաճը նպաստում է ԵԱՏՄ երկրների բնակիչների բարեկեցության աճին «Վերջին տարիներին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետություններն էական առաջընթաց են ունեցել մակրոտնտեսական կայունության ապահովման մեջ։ Կենտրոնական և ազգային բանկերը հաջողությամբ հաղթահարել են հումքային ապրանքների գների տատանման արդյունքում անորոշության աճի և անդրսահմանային էֆեկտների ուժգնացման պայմաններում կայունացման քաղաքականության անցկացման մարտահրավերները։ Նկատվում է Միության երկրներում գնաճի տեմպերի նվազեցման և աստիճանաբար կոնվերգենցիայի կայուն միտում, ինչը վերջին հաշվով դրական է ազդում բնակչության բարեկեցության աճի նկատմամբ», – պատմել է մակրոտնտեսական քաղաքականության վարչության տնօրեն Տոտի Կալիասկարովան, հանդես գալով «Դրամավարկային քաղաքականությունը ԵԱՏՄ-ի երկրներում. Կոորդինացման հնարավորությունները և սահմանափակումները» թեմայով կլոր սեղանին։ Միջոցառումը, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից, անցկացվել է հունիսի 27-ից 28-ը Դիլիջանում (Հայաստան)։
02 հուլիսի 2019 ԵԱՏՄ-ում համաձայնեցվել են անդամ պետություններում ներմուծման փոխարինման աջակցության յոթ ուղղությունները «Մեր կողմից ձևավորվող Եվրասիական տնտեսական միության ինդուստրիալացման քարտեզը թույլ կտա համալիր կերպով կազմակերպել Միության մակարդակով ներմուծման փոխարինման աշխատանքը, միավորել ներմուծման փոխարինման ազգային ծրագրերը, կառուցել ԵԱՏՄ մակարդակով ներմուծումը փոխարինող արտադրական շղթաներ, արդյունավետ օգտագործել միմյանց իրավասությունները», – հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ալեքսանդր Սուբոտինը կոոպերացման շրջանակներում ինտեգրացիոն փոխգործակցության և արդյունաբերությունում ներմուծման փոխարինման հարցերով Բարձր մակարդակի աշխատանքային խմբի առաջին նիստին, որը կայացել է ԵՏՀ գլխավոր գրասենյակում հուլիսի 1-ին։
Ցուցադրել ավելին