Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 174

24 հոկտեմբերի 2016 ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարար Տիմուր Սուլեյմենովի հարցազրույցը ԲելՏԱ ԼԳ-ին. «Բելառուսը առանցքային դեր է կատարում ԵԱՏՄ բոլոր ինտեգրացիոն գործընթացներում» Երկրորդ տարին է, ինչ Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Հայաստանն ու Ղրղզստանն ապրում են Եվրասիական տնտեսական միության պայմաններում, բախվում որոշակի մարտահրավերների և փորձում միասին հակազդել դրանց: Հոկտեմբերի վերջին Մինսկը ընդունելու է Միության շրջանակներում հերթական խոշոր հանդիպումը. բելառուսական մայրաքաղաքում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Այս կարևոր միջոցառման նախօրեին ԲԵԼՏԱ-ի թղթակիցը հանդիպել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Սուլեյմենովի հետ, որպեսզի պարզի, թե ինչպիսին էր ԵԱՏՄ-ի համար 2016 թվականը, ինչպես են լուծվելու զուգահեռ ներմուծման և մաքսատուրքերի դրույքաչափերի սահմանման խնդրահարույց հարցերը և ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ինչ միջոցներ են ձեռնարկվում:​
21 հոկտեմբերի 2016 ԵՏՀ Աշխատանքային միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևի հարցազրույցը «Դելովայա Եվրազիա» ամսագրին. «ԵԱՏՄ-ն խստացնում է կոնտրաֆակտի և կեղծ ապրանքների դեմ պայքարի միջոցները» Մտավոր սեփականությունը կպաշտպանեն իրավապահ մարմինները Ինչպես արդեն հայտնել է «Դելովայա Եվրազիա»-ն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հաստատել է մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում ԵԱՏՄ երկրների լիազորված մարմինների և ԵՏՀ տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը: Փաստաթուղթը մշակվել է ի կատարումն 2015 թվականի սեպտեմբերի 8-ի՝ Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության գործողությունների համակարգման մասին պայմանագրի: Կանոնակարգը սահմանում է Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխանակման կարգը և անդամ պետություններում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանման օպերատիվ միջոցները: ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցության և դրանց օպերատիվ արձագանքման մեխանիզմների մասին պարզաբանումներ ստանալու համար «Դելովայա Եվրազիա»-ն դիմել է Աշխատանքային միգրացիայի վարչության տնօրենի պաշտոնակատար Սամատ Ալիևին: Նրա խոսքով, ԵՏՀ գործառույթների մեջ մտնում է, ի թիվս այլնի, Եվրասիական տնտեսական միությունում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության պայմանների ստեղծումը: Ինչպես պարզվել է, գործընթացը քիչ է տարբերվում առանձին վերցրած պետությունում գոյություն ունեցող գործընթացից:
21 հոկտեմբերի 2016 ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Ադամկուլ Ժունուսովի հարցազրույցը «Զվյազդա» թերթին. «ԵԱՏՄ նավթի ընդհանուր շուկաների ստեղծման ժամկետները կարող են կրճատվել» Եվրասիական միության ստեղծումն, առաջին հերթին, տնտեսական քայլ է: Գրագետ կառուցման դեպքում ընդհանուր շուկաները կարող են այնպիսի եկամուտ բերել մասնակից երկրներին, որի մասին միայնակ խաղի ժամանակ խոսք լինել չէր կարող: Այսպես, օրինակ, ԵԱՏՄ շրջանակներում նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ստեղծման գումարային արդյունքը հինգ տարվա ընթացքում կկազմի 5-ից 8 միլիարդ դոլար: Սրանք Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական ռազմավարությունների ինստիտուտի հետազոտությունների տվյալներն են: Հիմնվելով հենց վերջինիս ուսումնասիրությունների վրա, մշակվել է ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգի նախագիծը, որն այդ տարի ընդունվել է Միության միջկառավարական խորհրդի կողմից: Դրանց ստեղծման վերջնաժամկետը 2025 թվականի հունվարի 1-ն է: Դեռ շուրջ 10 տարի ունենք: Բայց հնարավո՞ր է արդյոք արագացնել գործընթացը: Հատուկ «СЕ»-ի համար այս հարցին պատասխանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ ԺՈՒՆՈՒՍՈՎԸ:
29 սեպտեմբերի 2016 Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Կարինե Մինասյանի հարցազրույցը «Գոլոս Արմենիի» թերթին. Թերինտեգրման պայմաններում ԵԱՏՄ երկրների ներքին շուկաների գործունեությունը առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների վերջին ժամանակներս դարձել է սուր քննարկվող թեմա, հատկապես այն ֆոնին, որ Միության անդամ պետությունների ղեկավարները ավելի ու ավելի հաճախ են քննադատում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) տվյալ ուղղությամբ ոչ բավականաչափ ակտիվ գործողությունների համար: Զրուցելով ԵՏՀ Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի հետ, որը հանձնաժողովում պատասխանատու է հենց ներքին շուկաների՝ առանց խոչընդոտների, բացառումների ու սահմանափակումների գործունեության համար, մենք որոշեցինք պարզել, թե ինչ է աշխատանք է կատարել ԵՏՀ-ն նման խոչընդոտները վերացնելու համար:
Ցուցադրել ավելին