Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 174

14 դեկտեմբերի 2016 «Վեդոմոստի» թերթում հրապարակված՝ ԵԱԶԲ կոնֆերանսին ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի ելույթի հիմնական դրույթները. «Հաղթահարել թերի ինտեգրումը» Ես կարծում եմ, որ եվրասիական տարածությունում առկա է տնտեսական աճի հսկայական ներուժ, որը դեռևս գործարկված չէ: Եվ կարծում եմ, որ միակ գործիքը, որը կարող է հզոր խթան դառնալ մեր երկրներում տնտեսական աճի համար, կարող է լինել հենց այս վերազգային ինստիտուտը, որն այսօր ստեղծվել է: Որովհետև մեր հիմնական առաքելությունն այն է, որ մենք պետք է կարողանանք ամփոփել երկրներում կուտակված լավագույն պրակտիկաները և, ելնելով նաև միջազգային փորձից, Եվրոպական միության փորձից, ներդնել այս նոր վերազգային ինստիտուտները, որոնք պետք է խթանեն մեր երկրների տնտեսական աճը: Մեր Միութենական պայմանագրի հիմքում դրված աքսիոմակարգը հետևյալն է. եթե մենք ստեղծենք միասնական տնտեսական տարածություն, հանենք խոչընդոտներն ու սահմանափակումները, բացառումները, պայմաններ ստեղծենք ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար, ապա դա ինքնին արդեն տնտեսական աճի շատ լուրջ ներուժ է պարունակում:​
18 Նոյեմբեր 2016 ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Կարինե Մինասյանի հարցազրույցը ՏԱՍՍ ԼԳ-ին. «Նորարարությունների ռիսկը ԵԱՏՄ-ում պետք է խրախուսվի» 2015 թվականին սկսել է գործել Եվրասիական տնտեսական միությունը, որի կազմում այսօրվա դրությամբ ընդգրկված է հինգ երկիր. Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ռուսաստանը: Եվ եթե եվրասիական ինտեգրման գոյացման փուլում 20 տարի առաջ խոսքը, առաջին հերթին, առևտրային համագործակցության մասին էր, ապա օրակարգը աստիճանաբար ընդլայնվում էր: Միության առջև նոր մարտահրավերներ դրեց բուռն տեղեկատվական-տեխնոլոգիական զարգացումը: Համացանցային առևտուրը կանոնակարգելու, իրերի համացանցի ոլորտի օրենսդրության վրա համատեղ աշխատելու, էլեկտրոնային կառավարությունների փոխգործակցության համակարգերը մշակելու, ռիսկային ֆինանսավորման շուկա ստեղծելու և ընդհանուր առմամբ նորարարությունները համատեղ զարգացնելու անհրաժեշտություն է առաջացել: Ուստի այս տարի ԵԱՏՄ կարգավորիչ մարմին հանդիսացող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ ստեղծվել է գործունեության նոր ուղղություն: Դրա հիմնական խնդիրներից մեկը միասնական թվային տարածության ստեղծումն է, թվային տեխնոլոգիաների զարգացումը: Այն մասին, թե ինչ է արվում այս ոլորտում, "Եվրասիական շաբաթ" համաժողովի արդյունքներով կայացած՝ ՏԱՍՍ-ին տրված հարցազրույցում, ինտեգրման համագործակցության նոր ուղղության ստեղծման առաջին տարելիցի նախօրեին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը:​
Ցուցադրել ավելին