07 2024 Վստահաբար կարելի է ասել, որ ԵԱՏՄ-ն կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում. Գոհար Բարսեղյան ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այսօր վստահաբար կարելի է ասել, որ վերջին տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը կայացել է՝ որպես արդյունավետ ինտեգրացիոն միավորում։ Եվրասիական ինտեգրացիայի զարգացումը մշտապես ընդլայնվում և խորանում է: Այս գործընթացին նպաստում է նաև ներմիութենական օրենսդրության կատարելագործումը և անդամ պետությունների ազգային օրենսդրությունների հետագա ներդաշնակեցումը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (Նախարար) Գոհար Բարսեղյանը՝ նշելով, որ 10 տարիների ընթացքում ընդունվել են Միության  նորմատիվ և իրավական բոլոր հիմնարար փաստաթղթերը, եւ ներկայումս տարվում են աշխատանքներ ընդունված գործիքակազմի ընդլայնման ուղղությամբ։
24 2021 «Բիզնեսը պետք է որոշի ԵՏՀ օրակարգը, իսկ մենք՝ լսենք բիզնեսին» Հրապարակվել է «Մրցակցություն և իրավունք» ամսագրում N 1, 2021 թ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկն անցյալ տարի մրցակցության պաշտպանության ոլորտի գլխավոր նյուզմեյքերներից մեկն էր։ Մասշտաբային են նաև կարգավորիչի պլանները՝ պայքար հակամրցակցային դիջիթալ-պրակտիկաների հետ, պրոֆիլային գայդլայնների մշակում, երրորդ երկրներից ընկերությունների նկատմամբ ԵՏՀ իրավասությունների ընդլայնում, վերազգային մակարդակով կոմպլայենսի համակարգի ներմուծում և բիզնեսի հետ փոխգործակցության ինտերակտիվ ձևաչափ։ Որո՞նք են բլոկի 2020 թ. աշխատանքի արդյունքները։ Ի՞նչ նպատակներ են դրվել 2021 թ-ի համար։ Պատմում է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Աբաևիչ Շաքալիևը։ «Թվով արտահայտված» հակամենաշնորհային կարգավորման մասին։
24 2021 ԵԱՏՄ յուրացնելու է թվային շուկաների կարգավորման նոր մեթոդներ - ԵՏՀ նախարար Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մշտապես բարելավում է ԵԱՏՄ-ում բիզնեսի աշխատանքի պայմանները, և դրա ուղղություններից մեկը հակամենաշնորհային կարգավորման մեխանիզմների կատարելագործումն է։ Ինչպես առաջարկվել է ԵՏՀ-ում փետրվարի 18-ին կայացած հակամենաշնորհային համաժողովի ընթացքում, Եվրասիական տնտեսական միությանն անհրաժեշտ են հակամենաշնորհային կոմպլայենսի նկատմամբ նոր մոտեցումներ, քանի որ գոյություն ունեցող նորմերը չեն բերվել միասնական ստանդարտների։ Հարցը վերաբերում է, այդ թվում, նաև թվային շուկաներին, որոնց զարգացումն ակտիվացվել է համավարակի և դրան հարակից սահմանափակումների ազդեցության ներքո։ Այն մասին, թե մրցակցության պաշտպանության ինչպիսի միջոցներ է օգտագործում ԵՏՀ-ը ներկայումս և ինչ փոփոխություններ է պատրաստում՝ «Եվրասիա. Էքսպերտ»-ին տված հարցազրույցում պատմել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շաքալիևը։​
Ցուցադրել ավելին