Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7186
25 ապրիլի 2017
ԵՏՀ-ն ԵԱՏՄ պետությունների հարկային օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքներ է տանում
Փոխադարձ առևտրում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների հարկային օրենսդրության ներդաշնակեցման հեռանկարային ուղղությունների մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի Հարկային քաղաքականության և վարչարարության հարցերով խորհրդատվական կոմիտեի պատասխանատու քարտուղար Նուրմատբեկ Մամբետալիևը՝ «Հարկային և մաքսասակագնային կարգավորման արդիական հարցերը» թեմայով կլոր սեղանի ընթացքում: 
25 ապրիլի 2017
ԵՏՀ-ն հավանության է արժանացրել ԵԱՏՄ երկրներում ԱԱՀ պետական կարգավորման ու աջակցության միջոցների արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում ագրոարդյունաբերական շուկայի պետական կարգավորման ու ագրոարդյունաբերական համալիրի աջակցության միջոցների արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը:
25 ապրիլի 2017
Խաղահրապարակները ԵԱՏՄ-ում ավելի անվտանգ կդառնան. ԵՏՀ Կոլեգիան հավանության է արժանացրել տեխնիկական կարգավորման ոլորտի մի շարք փաստաթղթեր
Ապրիլի 24-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիան հավանության է արժանացրել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգը «Մանկական խաղահրապարակների համար սարքավորումների անվտանգության մասին», ինչպես նաև անցումային դրույթներ սահմանել «Հանքային պարարտանյութերի անվտանգության մասին» և «Ձկան և ձկնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգերի համար: 
25 ապրիլի 2017
Ղազախստանի Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միությունը կողմ է արտահայտվում ԵՏՀ-ի հետ փոխգործակցության ակտիվացմանը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հետ ակտիվ փոխգործակցության կոչ է արել բիզնես համայնքի և փոխադրողների ազգային ընկերակցությունների ներկայացուցիչներին ԵՏՀ Տրանսպորտի ու ենթակառուցվածքի վարչության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Դուման Դույսենբայը Ղազախստանի Հանրապետության Միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության (ԿազԱՏՕ) նիստին ունեցած իր ելույթում: 
25 ապրիլի 2017
Մինչև 2017 թվականը ԵԱՏՄ-ում պետք է գործարկվի էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ տվյալների միջպետական փոխանակման համակարգը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի ապրիլի 24-ի նիստին համաձայնեցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) վստահության անդրսահմանային տարածության զարգացման ռազմավարության առաջին փուլի իրագործման միջոցառումների ծրագիրը: 
24 ապրիլի 2017
Ավտոտրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի զարգացումը ԵՏՀ գործունեության գերակայություններից մեկն է
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ավտոտրանսպորտային ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորման առանցքային հարցերի մասին խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Տրանսպորտի ու ենթակառուցվածքի վարչության ավտոմոբիլային տրանսպորտի բաժնի պետ Դուման Դույսենբայը բեռնատերերի, լոգիստների ու փոխադրողների համար «ՏրանսՌոսիա» 22-րդ միջազգային կոնֆերանսին: 
24 ապրիլի 2017
ԵՏՀ Կոլեգիան հաստատել է «միասնական պատուհանի» նախագծի զարգացման 2017 թվականի պլանը
Ապրիլի 24-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նիստին հաստատվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կարգավորման համակարգում «միասնական պատուհանի» նախագծի զարգացման 2017 թվականի պլանը: Պլանին համապատասխան, ընթացիկ տարում Հանձնաժողովն ու անդամ պետությունները Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մակարդակով պետք է հաստատեն «միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելը: Այն պետք է ներառի իր գործառույթների ու ճարտարապետության մանրամասն նկարագրությունը, նաև նախատեսվում է մշակել էտալոնային մոդելի ներդրմանն ու զարգացմանն ուղղված գործիքները, ստանդարտներն ու կանոնակարգերը: 
24 ապրիլի 2017
ԵՏՀ Նավթի ու գազի հարցերով խորհրդատվական կոմիտեն հավանության է արժանացրել ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը:
«Ծրագրում հաշվի են առնվել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տնտեսական շահերը, ներառյալ վերջիններիս գազի շուկաների գործունեության ու զարգացման առանձնահատկությունները, ազգային օրենսդրության առանձնահատկությունները: Ընդ որում գազի ընդհանուր շուկայի ձևավորումը ինտեգրացիոն համագործակցության կարևորագույն գերակայություններից մեկն է», – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի ու ենթակառուցվածքի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովը: 
Ցուցադրել ավելին