Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7110

27 հոկտեմբերի 2020 Չինաստանի և Եվրոպայի հետ ԵԱՏՄ-ի համակցումը՝ Մեծ Եվրասիական տարածքի առանցքային գաղափարն է ​​Գլոբալ և ազգային տնտեսությունների նկատմամբ համավարակի ազդեցությունը, ինչպես նաև միջազգային առևտրի ամրապնդմանն ուղղված միջոցները քննարկել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տնտեսական և արտաքին քաղաքական նախարարությունների ղեկավարները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագրի իրագործման հարցերով Համատեղ հանձնաժողովի առաջին նիստի նախօրեին։ Քննարկումն անցել է «Եվրասիական տնտեսական միության և «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախաձեռնության համակցում» տեսահամաժողովի լիագումար նստաշրջանի շրջանակներում, որը կազմակերպվել էր ԵՏՀ-ի կողմից՝ ԵԱՏՄ Գործարար խորհրդի, ԱԳՌՄ-ի և «Գործարար Ռուսաստանի» աջակցությամբ։
23 հոկտեմբերի 2020 Ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները կարող են ընդգրկվել սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ ԵԱՏՄ-ի անմիջապես մի քանի տեխնիկական կանոնակարգերում ​​Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված մարմինները, սպառողների պաշտպանության ուժեղացման նպատակով, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները «փաթեթային սկզբունքով» սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ անմիջապես մի քանի Միության տեխնիկական կանոնակարգերում ընդգրկմանը։ Մասնավորապես, քննարկվում է այդ պահանջները «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգերի՝ Միության պորտալում հանրային քննարկում անցնող փոփոխություններում ընդգրկելու հարցը։
Ցուցադրել ավելին