Նորություններ

21.11.2023

Հաստատվել է Մետրոպոլիտենի շարժակազմի վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը

Նոյեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը։

Ծրագիրն ապահովում է միջպետական ստանդարտների մշակում, որոնք պահանջներ և վերահսկման մեթոդներ կսահմանեն արտադրանքի երկու խմբի համար, որի վրա տարածվում են նշված տեխնիկական կանոնակարգի պահանջները՝ մետրոյի շարժակազմի և դրա բաղադրիչների, և նախատեսում է 39 միջպետական ստանդարտի մշակում:

Ստանդարտների պատասխանատու մշակող է նշանակվել Ռուսաստանի Դաշնությունը:

Որոշումը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո։

Տեղեկանք

«Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) հաստատվել է ԵՏՀ խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի № 137 որոշմամբ և ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 2-ից։