Եվրասիական տնտեսական միության կանաչ տնտեսության վերաբերյալ առաջին վիճակագրական ժողովածուն կարող է հրատարակվել 2024 թվականին։ Կանաչ տնտեսության վիճակագրության ձևավորման և տարածման հնարավորությունները և վիճակագրության ոլորտում եվրասիական ինտեգրման զարգացման այլ հարցեր քննարկել են Վիճակագրության խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսագիտության նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ:
Նիստի մասնակիցները հաստատել են Եվրասիական տնտեսական միության վիճակագրության ոլորտում ինտեգրման զարգացման 2021-2025 թվականների ծրագրի իրականացման՝ 2024 թվականի համար պետությունների հետ համաձայնեցված գործողությունների պլանը, ինչպես նաև հավանության են արժանացրել ԵՏՀ վիճակագրական աշխատանքների ծրագրի նախագիծը, Միության երկրների լիազոր մարմինների կողմից Հանձնաժողովին տրամադրվող վիճակագրական ցուցանիշների ցանկը և ձևաչափերը։
Բացի այդ, քննարկվել են ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության որակի կառավարման համակարգի կառուցման հարցեր։ Նախատեսվում է, որ որակի վերաբերյալ առաջին հաշվետվությունը կպատրաստվի 2024 թվականի համար։
Խորհրդատվական կոմիտեի անդամները ԵՏՀ Կոլեգիայի հետագա քննարկման համար հավանություն են տվել ԵԱՏՄ պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման մեթոդաբանության արդիականացված խմբագրությանը, որը լրացվել է «սպառողական գների ցուցիչ» և «բեռնափոխադրումների սակագների ցուցիչ» ցուցանիշների ձևավորման նոր մեթոդիկաներով, ինչպես նաև «գործազրկության մակարդակ» ցուցանիշի ձևավորման արդիականացված մեթոդիկայով։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև ԵԱՏՄ պետությունների միջև 2022 թվականին ապրանքների փոխադարձ առևտրի վիճակագրության «հայելային» տվյալների համեմատության արդյունքները և նշել «հայելային» անհամապատասխանությունների նվազեցման դրական օրինակներ։ «Հայելային» համեմատությունները միասնականացնելու համար՝ հաշվի առնելով միջազգային պրակտիկան, հավանության է արժանացել ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրի վիճակագրական տվյալների համեմատական վերլուծություն կատարելու հանձնարարականը։
Վիճակագրության հարցերով խորհրդատվական կոմիտեի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2024 թվականի ապրիլին Մոսկվայում։