ԵՏՀ ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը հիշեցրել է, որ հանձնաժողովը Միության պետությունների հետ համատեղ երեք տարվա ընթացքում աշխատանքներ է տանում ԵԱՏՄ զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման ուղղությամբ: Այդ ընթացքում դիտարկվել են համագործակցության կազմակերպչական ձևերի բազում տարբերակներ, այդ թվում՝ զարգացման նոր հիմնադրամի ձևավորումը, ԵԶԲ-ի և ԿԶԵՀ-ի մանդատի ընդլայնումը, սակայն առաջարկությունների մեծ մասը կողմերը միաձայն չեն համաձայնեցրել:
Ինչպես ընդգծել Է Սերգեյ Գլազևը, տարածաշրջանների հասնող զարգացման խնդիրը լուծելու համար կարելի է օգտագործել ռազմավարական նախաձեռնությունների գործակալության (ՌՆԳ)՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր նախագծային գրասենյակի մշակումները:
«Մենք առաջարկում ենք ոչ թե նոր ինստիտուտ ստեղծել, այլ աշխատանքը կառուցել ազգային գործակալությունների կոնսորցիումի հիման վրա։ Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության կողմից մշակվել է համակարգային մեթոդաբանություն, որը կարելի է կիրառել ԵԱՏՄ շրջանակներում ներդրումային կլիմայի կատարելագործման, կադրերի պատրաստման և սոցիալական ոլորտի զարգացման ոլորտում լավագույն փորձի փոխանակման համար», – հայտարարել Է Սերգեյ Գլազևը:Նա հավելել է, որ ներկայումս ռազմավարական պլանավորման ազգային գործակալությունները ձևավորվել և գործում են Միության չորս պետություններում՝ Հայաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ռուսաստանում:
«ՌՆԳ-ն պատրաստ է հանդես գալ ռազմավարական գործընկեր առաջարկվող կոնսորցիումի շրջանակներում ազգային գործակալությունների միջև փոխգործակցության համար այն ուղղություններով, որոնք այսօր առանցքային են ԵԱՏՄ-ի և ԱՊՀ երկրների զարգացման գործում, ձևավորել նախագծերի համատեղ պորտֆել և աշխատել դրանց իրականացման ուղղությամբ», – նշել է ՌՆԳ-ի գլխավոր տնօրեն Սվետլանա Չուպշևան:Նա նաև նշել է այսօրվա դրությամբ ՌՆԳ-ի աշխատանքի հիմնական ուղղությունները՝ միջնաժամկետ և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական նախագծում, Ռուսաստանի տարածաշրջաններում բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում, տարբեր տարիքի համար արդիական իրավասությունների գծով կադրերի պատրաստում, տեխնոլոգիական նախագծերի աջակցություն: Սվետլանա Չուպշևան նշել է, որ ՌՆԳ-ն եվրասիական տարածքում ռազմավարական պլանավորման հարցերով միջազգային համագործակցության փորձ ունի, որը կարող է օգտագործվել ԵԱՏՄ շրջանակներում:
ԵԱՏՄ զարգացման և աջակցության ինստիտուտի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մշակման հարցերով աշխատանքային խումբը ստեղծվել է Հանձնաժողովի Կոլեգիայի 2020 թվականի հունիսի 30-ի N86 կարգադրությամբ՝ ԵՏՀ խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N33 հանձնարարականին համապատասխան:
ԵԱՏՄ շրջանակներում զարգացման ինստիտուտի ստեղծման հարցը Ղրղզստանի Հանրապետության կողմից նախաձեռնվել է 2018 թվականին: Հայեցակարգային առումով այն արտացոլվել է ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման և Եվրասիական տնտեսական ինտեգրացիայի՝ մինչև 2025 թվականը զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակներում, ներառյալ համատեղ նպատակային նախագծերի իրականացման դրույթները, տնտեսական զարգացման մակարդակով անդամ պետությունների հավասարեցման նախադրյալների ստեղծումը և այլ միջոցառումներ: