Նորություններ

15.07.2022

ԵԱՏՄ-ում կփորձարկեն էլեկտրոնային առևտրի ապրանքների անվատանգության ապահովման մոտեցումները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հուլիսի 15-ին հաստատել է էլեկտրոնային առևտրի ապրանքների վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը հաստատելու ժամանակավոր կարգը: Կարգը կիրառվելու է արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառի փորձնական նախագծերի ընթացքում:

Ժամանակավոր կարգն ընդհանուր մոտեցումներ է նախատեսում էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության ապահովման նկատմամբ, որոնք այնուհետ կարող են մանրամասնվել ազգային օրենսդրության շրջանակներում:

Մասնավորապես, փորձերի ընթացքում առանձին ապրանքների նկատմամբ ծանուցողական կարգ է կիրառվելու, իսկ մաքսային պահեստի ընթացակարգով ձևակերպվող արտադրանդի նկատմամբ ծանուցողական կարգի կիրառումը բացառվում է:

Նախատեսվում է, որ էլեկտրոնային առևտրի օտարերկրյա մասնակիցը դիմում է լրացնելու էլեկտրոնային առևտրի այն ապրանքի անվտանգության վերաբերյալ, որն ընդգրկված է ծանուցողական կարգի ենթակա ապրանքների ցանկերում՝ ապրանքի բնութագրերի վերաբերյալ տեղեկատվության բաժնում:

«Միասնական մեխանիզմների հիման վրա այս փորձի կատարումը թույլ կտա առավել արդյունավետ կոնցեպտ մշակել շուկան երրորդ երկրների մարքեթփլեյսերում վաճառվող ոչ անվտանգ արտադրանքից պաշտպանելու համար», - նշել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոն: