Եվրասիական տնտեսական միության պետությունների կողմից համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերն իրականացվում են Ռազմավարություն-2025-ի 6.4.3-րդ կետի ն համապատասխան։ Այս աշխատանքն ակտիվացնելու նպատակով 2024 թվականին ԵԱՏՄ-ում առաջին անգամ կանցկացվի «Եվրասիական ինտեգրման խորհրդանիշներ» համատեղ մասշաբային բարձր տեխնոլոգիական և հումանիտար նախագծերի մրցույթը։
Մրցույթի նպատակն է բացահայտել եվրասիական ինտեգրման տեխնոլոգիական ոլորտների նոր գաղափարներ։ Որպես կազմակերպիչ հանդես կգան Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը (ՌՆԳ) և զարգացման ինստիտուտների կոնսորցիումի անդամները, իսկ համակազմակերպիչ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։
Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել արդեն փետրվարին։ Հայտերը կքննարկվեն թիմի անդամների որակավորման, փորձի առկայության, ինչպես նաև տնտեսական, սոցիալական ազդեցության, նորության, մրցունակության և փորձագիտական ճանաչման տեսանկյունից: Կարող են մասնակցել ինչպես արդեն իրականացված նախագծերը, այնպես էլ գաղափարները, հայեցակարգերը։
Փորձագետները կգնահատեն նախագծերը հետևյալ չափորոշիչների հիման վրա՝
- ինտեգրացիոն ուղղվածություն. նախագիծը պետք է նպաստի անդամ պետությունների մրցակցային առավելությունների ձևավորմանն ու իրականացմանը, եվրասիական տնտեսական ինտեգրման շրջանակներում կոոպերացիոն շփումների զարգացմանը.
- մասշտաբայնություն. նախագծերը պետք է ներուժ ունենան ԵԱՏՄ բոլոր երկրների տնտեսավարող սուբյեկտների մասնակցությամբ կամ նախագծի մասնակիցների թվում չհայտարարված անդամ պետության տարածքում իրականացման համար.
- տեխնոլոգիականություն. նախագծերը պետք է հիմնված լինեն բարձր տեխնոլոգիական լուծումների օգտագործման վրա, նախագծի շրջանակներում ստեղծվող արտադրությունը պետք է դասվի տնտեսական գործունեության բարձր տեխնոլոգիական կամ բարձր մակարդակի միջին տեխնոլոգիական տեսակների շարքին, կամ լուծման մեջ պետք է օգտագործվի ԵԱՏՄ անդամ պետությունների գիտնականների մտավոր սեփականությունը:
Մրցույթը կանցկացվի 8 անվանակարգերում՝
- բազային ոլորտների տեխնոլոգիաներ (արդյունահանող ոլորտների, վերամշակող ոլորտների նոր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն).
- տարանցիկ ներուժ (տրանսպորտալոգիստիկ լուծումներ, տրանսպորտ, ենթակառուցվածքներ).
- տեխնոլոգիական ինքնիշխանություն (սարքաշինություն, հաստոցաշինություն, միկրոէլեկտրոնիկա, քիմիական և մետաղագործական տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցություն, էլեկտրատեխնիկա, ավտոմոբիլաշինություն, նավաշինություն).
- թվային հարթակային լուծումներ (տեղեկատվական անվտանգություն).
- նոր տեխնոլոգիական կացութաձև (ռոբոտաշինություն, նանոտեխնոլոգիաներ, կենսատեխնոլոգիա, ՏՀՏ, գենային ճարտարագիտություն, տիեզերական տեխնոլոգիաներ).
- մարդկային կապիտալ (գիտություն և կրթություն, հեռաբժշկություն, առողջապահություն, մշակույթ, սպորտ).
- եվրասիական զբոսաշրջություն (HoReCa, համալիր զբոսաշրջային լուծումներ, զբոասաշրջիկի քարտեզներ).
- ֆինանսական ներառականություն (ֆինանսական ծառայությունների մատուցման, երկրների միջև առևտրային հաշվարկների ապահովման, դրանց անվտանգության բարձրացման ժամանակակից լուծումներ):
«ԵԱՏՄ պետությունների կողմից համատեղ մասշտաբային բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացումը նախատեսված է Ռազմավարություն-2025-ով։ Ակնկալում ենք, որ մրցույթի անցկացումը կգրավի ձեռնարկությունների լրացուցիչ ուշադրությունը Եվրասիական տնտեսական միությունում կոոպերացիոն համագործակցության առավելություններին, կապահովի Միության ինտեգրացիոն ներուժի գործնական իրականացումը»,- պարզաբանել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը։
«Այսօրվա դրությամբ կոնսորցիումի հարթակում արդեն աշխատանքներ են սկսվել անդամ պետությունների տնտեսական զարգացմանը և նրանց տարածաշրջանների ներդրումային ակտիվության և գրավչության բարձրացմանն աջակցելուն ուղղված նախագծերի առաջմղմանը: Մրցույթը թույլ կտա մեզ բացահայտել նոր, տեխնոլոգիականություն, մրցունակություն ունեցող նախագծերը, որոնց իրականացումը թույլ կտա էական սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական արդյունքներ ստանալ եվրասիական տարածքում», - նշել է ՌՆԳ գլխավոր տնօրեն, զարգացման ինստիտուտների կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Սվետլանա Չուպշևան:
Մասնակիցները կարող են հայտ ներկայացնել փետրվարի 15-ից մարտի 31-ը։ Մինչև ապրիլի 30-ը նախագծերը կգնահատվեն փորձագետների կողմից, այս փուլի արդյունքներով կանցկացվի լավագույն նախագծերի առերես պաշտպանություն։ Արդյունքները կամփոփվեն և հաղթողները կպարգևատրվեն 2024 թվականի մայիս-հունիս ամիսներին:
Տեղեկանք
Զարգացման ինստիտուտների կոնսորցիումի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել էր հունիսի 8-ին Սոչիում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի շրջանակներում։ Կոնսորցիումի անդամներ են դարձել Ռազմավարական նախաձեռնությունների գործակալությունը, «Հայաստանի Հանրապետության ռՌազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամը, Ղրղզստանի Հանրապետության նախագահին առընթեր ռազմավարական հետազոտությունների ազգային ինստիտուտը, իսկ այս տարվա դեկտեմբերին միացել է նաև Ղրղզստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության հետազոտությունների ինստիտուտը։
Կոնսորցիումը հարթակ է փորձի և լավագույն պրակտիկաների փոխանակման, ԵԱՏՄ պետությունների ձեռնարկատերերին աջակցության տրամադրման և հեռանկարային կոոպերացիոն նախագծերի առաջմղման ընդհանուր մոտեցումների ձևավորման համար: