Նորություններ

21.02.2022 (Обновлено: 03.03.2022 17:43)

ԵԱՏՄ-ում թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային բուսասանիտարական սերտիֆիկատ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը փոփոխություններ է կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգերում։

Այժմ կարանտինային բուսասանիտարական հսկողությունն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել էլեկտրոնային տեսքով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը և ապրանքաուղեկցող փաստաթղթերը։ Էլեկտրոնային տեսքով կարելի է լինելու ձևակերպել նաև այդ հսկողության արդյունքները։ Ընդ որում, թղթային կրիչի վրա փաստաթղթերի օգտագործման հնարավորությունը պահպանվում է։

«Բույսերի կարանտինի ոլորտում Միության նորմատիվային իրավական ակտերի փոփոխությունները թույլ կտան սահմանել էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի օգտագործման հնարավորությունը, նվազագույնին հասցնել կեղծ կամ անվավեր բուսասանիտարական սերտիֆիկատների շրջանառությունը և դրանով իսկ բարձրացնել կարանտինային բուսասանիտարական հսկողության արդյունավետությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել շուկայի մասնակիցների համար, – ընդգծել է ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն։ - Այդ որոշումը՝ Հանձնաժողովի և էլեկտրոնային տեսքով փաստաթղթերի օգտագործմանն անցում կատարելուն նպատակաուղղված՝ ԵԱՏՄ երկրների բույսերի կարանտինի գծով լիազորված մարմինների համակարգված աշխատանքի արդյունքն է։  

Տեղեկանք

ԵՏՀ Խորհրդի որոշումը նախապատրաստվել է ԵԱՏՄ պետությունների ղեկավարների կողմից 2021 թվականի դեկտեմբերի 10-ին ստորագրված՝ անդամ պետությունների բույսերի կարանտինի գծով լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային տեսքով բուսասանիտարական սերտիֆիկատի օգտագործմանը վերաբերող՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի փոփոխություններին համապատասխան։