Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7111

28 օգոստոսի 2018 ԵՏՀ-ի հավաքականը XX-ամյա Դիվանագիտական խաղերին արժանացել է յոթ մեդալի Երկու ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալի է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հավաքականը XX-ամյա Դիվանագիտական խաղերին, որոնք անցկացվել են օգոստոսի 25-ին Տվերի շրջանում գտնվող «Զավիդովո» համալիրում։ ԵՏՀ-ի մարզիկները լավագույներն են ճանաչվել տղամարդկանց մեջ մեծ թենիսի և կանանց մեջ 200 մետր մրցավազքի մեջ։ Մրցանակային տեղեր են գրավել ափսեների վրա կրակելու, բասկետբոլի և բիլիարդի մրցաշարերում։Դիվանագետների համար խաղերը յուրաքանչյուր տարի կազմակերպում է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը։ Այս տարի ինը մարզաձևերի՝ ֆուտբոլի, բասկետբոլի, հրաձգության, բիլիարդի, մեծ թենիսի, ձկնորսության, մրցավազքի և դոմինոյի մրցումներին մասնակցել է դեսպանատները և միջազգային կազմակերպությունները ներկայացնող 23 թիմ։
22 օգոստոսի 2018 Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամ, Բելառուսի Հանրապետության Վարչապետ Ս․Ն․Ռումասին Հարգելի′ Սերգեյ ՆիկոլայիԹու′յլ տվեք անձամբ իմ և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անունից շնորհավորել Ձեզ Բելառուսի Հանրապետության վարչապետի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ։Համոզված եմ, որ Ձեր մասնագիտական փորձը, ինչպես նաև Բելառուսի Հանրապետության ղեկավարության վստահության բարձր մակարդակը կծառայեն բելառուսական տնտեսության զարգացմանն ու ամրապնդմանը։Բելառուսի Հանրապետությունը՝ Եվրասիական տնտեսական միության կարևոր և ակտիվ անդամ է։ Մեր Միության հաջողելը և մրցունակությունը մեծապես կախված են Միության անդամ պետությունների տնտեսական բարգավաճումից և զարգացումից։Համոզված եմ, որ Բելառուսի Հանրապետության կողմից մեր Միության զարգացման և ամրապնդման մեջ ներդրվող լուման միայն ավելանալու է։Ցանկանում եմ Ձեզ, հարգելի′ Սերգեյ Նիկոլայի, առողջություն, բարօրություն և հաջողություններ պատասխանատու բարձր պաշտոնին։Հարգանքով,ԵՏՀ Կոլեգիայի նախագահՏ․Ս․ Սարգսյան
Ցուցադրել ավելին