ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երմեկ Կուանտիրովի խոսքով՝ նորարարական բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծման հիմնական ասպեկտը մտավոր սեփականության օբյեկտների կենսացիկլի բոլոր փուլերում թվային տեխնոլոգիաների ներդրումն է։
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով համաշխարհային և ԵԱՏՄ պետությունների փորձը, կառուցում է մտավոր սեփականության ոլորտի եվրասիական գործընթացները՝ հաշվի առնելով ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը, որոնք թույլ կտան ապահովել մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության բարձր արդյունավետությունը»,- նշել է Երմեկ Կուանտիրովը։
Քննարկման մասնակիցներին նաև տեղեկատվություն է ներկայացվել մտավոր սեփականության ոլորտում ԵՏՀ նախագծերի մասին, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցով։
«Ընդհանուր եվրասիական գործընթացներն իրականացնելիս խնդիր է դրվում առավելագույնս հաշվի առնել անդամ պետությունների լավագույն փորձը Հանձնաժողովի և մեր երկրների լիազոր մարմինների հետ բիզնեսի փոխգործակցության ընթացակարգերի տեղեկատվականացման ոլորտում», - ընդգծել է ԵՏՀ դեպարտամենտի տնօրենը:
Տեղեկանք
«Հակակոնտրաֆակտ» միջազգային համաժողովը խոշորագույն միջազգային հարթակ է՝ իշխանության, բիզնեսի, գիտության, իրավատերերի, արտադրողների, հեղինակների և հասարակության կառուցողական երկխոսության համար, որտեղ քննարկվում և մշակվում են առաջարկներ կոնտրաֆակտ արտադրանքի տարածման դեմ պայքարի արդյունավետության բարձրացման, մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի պաշտպանության ու, նախ և առաջ, ԵԱՏՄ անդամ պետություններում ապրանքների և ծառայությունների քաղաքակիրթ շուկայի ձևավորման համար։
Բիշքեկում կայացած համաժողովի կազմակերպիչներն էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, Ղրղզստանի Հանրապետության Նախարարների կաբինետը և «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ընկերակցությունը:
Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի մարտի 7-ի № 3 կարգադրության համաձայն՝ համաժողովն անցկացվում է տարեկան կտրվածքով՝ ռոտացիոն հիմունքներով՝ այն երկրում, որն ընթացիկ տարում նախագահում է Եվրասիական միջկառավարական խորհրդում։
2023 թվականին «Անտիկոնտրաֆակտ 2023» 11-րդ միջազգային համաժողովը կանցնի Ռուսաստանի Դաշնությունում: