Նորություններ

21.06.2022

ԵԱՏՄ-ում պայմաններ են ստեղծվել սպառողների հավասար պաշտպանության համար

Եվրասիական միջկառավարական խորհուրդն ընդունել է Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրասիական տնտեսական միության պետությունների համատեղ գործողությունների ծրագիրը: Սա ԵԱՏՄ առաջին ծրագրային փաստաթուղթն է, որն ուղղված է այդ ոլորտում համաձայնեցված քաղաքականության իրականացման գործնական մեխանիզմի ստեղծմանը։
Ծրագրի հիմքում ընկած է տնտեսության զարգացման գաղափարը՝ հիմնված բարեկեցության պահպանման, սպառողի գնողունակության և գրագիտության վրա։

Փաստաթուղթը նախատեսված է Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրացիայի զարգացման ռազմավարության միջոցառումներով: Ծրագրի միջոցառումների թվում են ազգային և միջազգային օրենսդրությունում սպառողների շահերի հաշվառման մեխանիզմի ստեղծումը, անդրսահմանային սպառողական վեճերի լուծման համակարգի ձևավորումը, Միությունում ռացիոնալ և կայուն սպառման պահպանումը:

Ծրագիրն ուղղված է դրա իրագործմանը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և բիզնեսի մասնակցությանը, ինչը կնպաստի սպառողի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի վրա հիմնված ներքին շուկայի պահպանմանը:

Բացի այդ, ընդունված ծրագրի համաձայն, նախատեսվում է ամեն տարի սահմանել այն թեման, որին համապատասխան Միության շրջանակներում կանցկացվեն միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն սպառողների իրավունքների պաշտպանության հարցերում հասարակության և բիզնեսի հետաքրքրվածության բարձրացմանը: