Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
01 հոկտեմբերի 2019
ԵՏԲԽ-ի արդյունքները: ստորագրվել է Սինգապուրի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը, հաստատվել է Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ընդունվել են գազի տեղափոխման և մատակարարման ոլորտի փաստաթղթեր
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նիստին, որը կայացել է հոկտեմբերի 1-ին Երևանում (Հայաստան), ընդունվել են կարևոր որոշումներ ինտեգրացիայի, միջազգային գործունեության, ֆինանսական քաղաքականության, մաքսային կարգավորման, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում։
30 սեպտեմբերի 2019
ԵՏՀ նախարար Տիմուր Ժբասիլիկով. «Վստահելի հարաբերությունների ապահովման համար անհրաժեշտ է հաստատել կարգավորիչների և բիզնես համայնքի փոխգործակցությունը»
Բիզնես միջավայրի լավացման, հատկապես ծառայությունների ոլորտում ձեռնարկատիրական գործունեության ակտիվացման հարցերը քննարկել են «Բիզնեսը, դրամը, մարդը. մոտեցումեր ԵԱՏՄ-ում ինտեգրացիայի խորացմանը» պանելային նստաշրջանի մասնակիցները, որն անցկացվել է «Եվրասիական շաբաթ – 2019» IV-րդ Միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում։
30 սեպտեմբերի 2019
Վերոնիկա նիկիշինա. «Առևտրային գործընկերների հետ բանակցային գործընթացը հարկավոր է կենտրոնացնել պահպանվող ոչ սակագնային արգելքների վրա»
Առաջիկա հնգամյակում Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության ձևավորման համար հատուկ նշանակություն ունեցող հարցերը քննարկել են ԵԱՏՄ-ի երկրների փորձագիտական և բիզնես համայնքի ներկայացուցիչները Բիշքեկում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակներում կայացած «ԵԱՏՄ-ի առևտրային քաղաքականության 2020 – 2024 թվականներին զարգացման հիմնական ուղղությունները» փորձագիտական նստաշրջանի ընթացքում։ Մшջոցառմանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան։
30 սեպտեմբերի 2019
Բիշքեկում կայացած «Եվրասիական շաբաթ – 2019» համաժողովին ԵՏՀ ներկայացրել է կրիպտոարժույթների և բլոկչեյնի ուղղությամբ աշխատանքի արդյունքները
Կրիպտոարժույթների և բլոկչեյնի կարգավորման հնարավոր ուղիները ներկայացվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ««Զարգացնել չի կարելի կանգնեցնել» – Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) կրիպտոարժույթների և բլոկչեյնի կարգավորման խնդիրները և հեռանկարները։ Ինչպե՞ս դասավորել ճիշտ շեշտերը» շնորհանդեսի ընթացքում, որը կայացել է «Եվրասիական շաբաթ – 2019» IV-րդ միջազգային ցուցահանդեսային համաժողովի ընթացքում
30 սեպտեմբերի 2019
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը աջակցելու է ԵԱՏՄ-ում ԱԱՀ-ի թվային էկոհամակարգի ստեղծմանը
«Թվային վերափոխման կարևոր տարր է՝ ագրոարդյունաբերական համալիրի էկոհամակարգի ստեղծումը։ Եվ այստեղ անհրաժեշտ է միջանցիկ ճյուղային մոտեցում, երբ մենք շարժվում ենք նախագծային գործունեության միջոցով արագ ռազմավարական պլանավորման սկզբունքով։ Լոգիստիկան չի կարելի դիտարկել ագրոարդյունաբերության ամբողջ գործընթացից առանձին։ ԱԱՀ-ի թվային էկոհամակարգը պետք է իր մեջ ներառի ամբողջ կենսացիկլը՝ սկսած ագրոարտադրանքի արտադրությունից, տեղափոխումից, սպառումից և օգտահանումից։ Եթե մենք նշենք այդ համակարգի բոլոր տարրերը մեկնարկի ժամանակ և սկսենք դրանք զուգահեռ զարգացնել՝ միայն այդ դեպքում ամեն ինչ կստացվի», – ընդգծել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը Բիշքեկում «Եվրասիական շաբաթ – 2019» միջազգային համաժողովի շրջանակներում կայացած «Ագրոարդյունաբերական համալիրի արտահանման լոգիստիկա. Միջազգային թվային պլատֆորմ» փորձագիտական քննարկման ընթացքում։
30 սեպտեմբերի 2019
Տիմուր Ժակսիլիկովը ղրղզ դասախոսներին և ուսանողներին պատմել է ԵԱՏՄ-ում բիզնեսի վարման պայմանների բարելավման մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կողմից բիզնեսի վարման պայմանների բարելավման, մտավոր սեփականության իրավունքների պահպանման և պաշտպանության և, ընդհանրապես, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատության ապահովման մակարդակի բարձրացման մասին պատմել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը Բիշքեկի Ժ. Բալասաղնի անվան Ղրղզական ազգային համալսարանում դասախոսության ընթացքում։
30 սեպտեմբերի 2019
ԵՏՀ նախարար Սերիկ Ժումանգարին. «Համաշխարհային հաջողված պրակտիկաների փորձարկումը մեզ թույլ կտա բարձրացնել ԵԱՏՄ-ի անդրսահմանային շուկաներում արդար մրցակցության պահպանմանն ուղղված աշխատանքի արդյունավետությունը»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինը հանդիպել է Անդյան միության (ԱՄ) գլխավոր քարտուղար Խորխե Էրնանդո Պեդրաս Գուտյերեսի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) գլխավոր գրասենյակում Մոսկվայում։
30 սեպտեմբերի 2019
Տիգրան Սարգսյան. «Որոշումների ընդունման արագությունը՝ մարտահրավեր է մեր Միության համար, այդ թվում՝ տարանցումային ներուժի իրագործման ոլորտում»
Տարանցման ներուժի արդիական հարցերը պանելային նստաշրջանին քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների փոխվարչապետները և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը «Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժը» միջազգային համաժողովի շրջանակներում։ Միջոցառումն անցկացվել է սեպտեմբերի 30-ին Երևանում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Ցուցադրել ավելին