Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7117
24 ապրիլի 2018
ԵՏՀ-ը նվազեցրել է ժամացույցների առանձին բաղադրիչների համար մաքսային տուրքերը և դասակարգել շնչառական հիվանդությունների բուժման համար պատրաստուկները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի ապրիլի 24-ին կայացած նիստի ընթացքում քննարկվել են առևտրի, մաքսային համագործակցության և տեխնիկական կարգավորման հարցերը: Որոշումներ են ընդունվել առանձին ապրանքատեսակների ներմուծման մաքսային տուրքերի նվազեցման մասին, դասակարգվել են շնչառական հիվանդությունների բուժման համար պատրաստուկները` Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի համաձայն (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ), հաստատվել է զվարճահարմարանքների առանձին քննադատական բաղադրիչների փորձարկման մասին Միության վկայականի ձևը:
11 ապրիլի 2018
ԵՏՀ-ում քննարկել են աշխատավորների սոցիալական պաշտպանության և ԵԱՏՄ աշխատանքային ռեսուրսների միասնական շուկայում արգելքների վերացման հարցերը
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների դիրքորոշումները ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատավորների կենսաթոշակային ապահովման մասին պայմանագրի նախագծի վերաբերյալ հաջողվել է մոտեցնել անդամ պետությունների աշխատավորների սոցիալական ապահովության, կենսաթոշակային իրավունքների պահպանման, բժշկական օգնության ցուցաբերման և մասնագիտական գործունեության հարցերով խորհրդատվական կոմիտեի չորրորդ նիստին կայացած խորհրդտվությունների արդյունքում։
10 ապրիլի 2018
Տատյանա Վալովայա. «ԵՏՀ-ը համախոհ է ազատ առևտրի և ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրի և տնտեսական գործունեության ազատականացման սկզբունքներին»
Այդ մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գործող օտարերկրյա գործարար խմբերի ներկայացուցիչների առջև տեղի ունեցած ավանդական ամենամյա ելույթի ժամանակ: Ավելի քան 50 օտարերկրյա ընկերությունների և գործարար ընկերակցությունների, ինչպես նաև մի շարք երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունեցել Ամերիկյան առևտրի պալատում:
10 ապրիլի 2018
ԵՏՀ-ը համաձայնեցրել է Բելառուսում սպիտակ շաքարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը, կայացրել է ապրանքների մասին նախնական տեղեկացման ինստիտուտի զարգացման հետ կապված որոշումներ, հաստատել է ստանդարտներ զվարճահարմրանքների համար
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում մաքսային համագործակցության, մրցակցության, հակամենաշնորհային և տեխնիկական կանոնակարգման հարցերը քննարկվել են ապրիլի 10-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին: Համաձայնեցվել է Բելառուսի Հանրապետությունում սպիտակ շաքարի գների պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը, սահմանվել է ջրային տրանսպորտով Միություն ներմուծվող ապրանքների մասին տեղեկատվության տրամադրման կարգը, հաստատվել են զվարճահարմարանքների անվտանգության մասին տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը, արդիականացվել են օծանելիքի և կոսմետիկ արտադրանքի տեխնիկական կանոնակարգի ստանդարտների ցանկերը, կայացվել է եվրասիական ինտեգրման խորացմանն ուղղված մի շարք այլ որոշումներ:
06 ապրիլի 2018
ԵԱՏՄ թվային փոխակերպման գործընթացների շարժընէացը պետք է ստանա վիճակագրական գնահատական
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգի վիճակագրական ցուցանիշների ձևավորումը քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարթակում: ԵԱՏՄ թվային փոխակերպման գործընթացների շարժընթացը պետք է ստանա վիճակագրական գնահատական: Այդ որոշումը կայացվել է Հանձնաժողովի Կոլեգիային առընթեր Վիճակագրության գծով խորհրդատվական կոմիտեի 12-րդ նիստին, որը տեղի է ունեցել ապրիլի 5-ին` ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսագիտության գծով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայի նախագահությամբ:
05 ապրիլի 2018
ԵԱՏՄ երկրների համատեղ թվային նախագծերը կքննարկվեն ԱՌԹԻ շրջանակներում
Հունիսի 6-8-ին Իննապոլիսում (Թաթարստանի Հանրապետություն) «Արդյունաբերական Ռուսաստանի թվային ինդուստրիա» (ԱՌԹԻ) գիտաժողովի մասնակիցները կքննարկվեն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային օրակարգը, նաև կընտրեն «Եվրասիական թվային հենահարթակներ» մրցույթի ռուսաստանյան ֆինալիստներին: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հանդես կգա որպես միջոցառման պաշտոնական գործընկեր:
05 ապրիլի 2018
ԵԱՏՄ երկրները անասնաբուժական և բուսասանիտարական հարցերով հաստատում են էլեկտրոնային փոխգործակցություն
Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) և բույսերի կարանտինի բնագավառում պետական լիազոր մարմինների ղեկավարները անասնաբուժական և բուսական ծագման ապրանքների շարժի հետագծելիության էլեկտրոնային համակարգի ստեղծումը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) քննարկել են նիստին, որը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ) Կոլեգիայի ԵՏՀ տեխնիկական կարգավորման գծով անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի նախաձեռնությամբ:
04 ապրիլի 2018
ԵԱՏՄ-ում կստեղծվի ներքին շուկայում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի աստիճանի որոշման ցուցանիշ
Создание механизма оперативного взаимодействия стран Евразийского экономического союза (ЕАЭС), Евразийской экономической комиссии (ЕЭК) и бизнес-сообщества при оценке препятствий нетарифного характера и подходы к определению степени свободы перемещения товаров, услуг, капитала и рабочей силы в ЕАЭС обсудили 2 апреля на заседании экспертной группы по вопросам устранения барьеров, изъятий и ограничений в рамках функционирования внутреннего рынка ЕАЭС.
Ցուցադրել ավելին