Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7091
12 ապրիլի 2017
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը շարունակում է ԵԱՏՄ հավատարմագրման համակարգի կատարելագործումը
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) հավատարմագրման համակարգի կատարելագործմանն ուղղված հարցերը քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների հավատարմագրման ոլորտի լիազորված մարմինների խորհրդակցությանը, որը կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵՏՀ): Հիմնական ուշադրությունը դարձվել է Միության հավատարմագրման համակարգի զարգացման ուղղությունների քննարկմանը, այդ թվում՝ ԵԱՏՄ միասնական գրանցամատյանում համապատասխանության գնահատման մարմինների ներառման կարգի նոր խմբագրմանը:
11 ապրիլի 2017
ԵՏՀ Նախարար Վալերի Կորեշկով. «ԵՏՀ և Մոնղոլիայի փոխգործակցությունը թույլ կտա բարձրացնել արտահանվող արտադրանքի որակը»
Տեխնիկական կարգավորման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների ոլորտում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների և Մոնղոլիայի համագործակցության հարցերը քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վալերի Կորեշկովի՝ Մոնղոլիա կատարած աշխատանքային այցի ընթացքում:
11 ապրիլի 2017
ԵՏՀ-ն աշխատում է ԵԱՏՄ տարածությունում ընդհանուր վերաապահովագրական տարողության ձևավորման շուրջ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) աշխատում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածությունում ընդհանուր վերաապահովագրական տարողության ձևավորման շուրջ: Դրա արդյունքը կդառնա ազգային ապահովագրողների կողմից Միության մյուս երկրների վերաապահովագրողների հետ վերաապահովագրութան պայմանագրերի կնքման հետ կապված սահմանափակումների վերացումը:
10 ապրիլի 2017
Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը ԵՏՀ-ն մշակում է ԵԱՏՄ երկրների կառավարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի հետ համատեղ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը Ալմատիում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած կլոր սեղանին քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային (կենտրոնական) բանկերի, ֆինանսատնտեսական դաշինքի նախարարությունների ու գերատեսչությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ներկայացուցիչները:
07 ապրիլի 2017
ԵՏՀ-ն մասնակցում է տրանսպորտային անվտանգության հարցերով միջազգային օրակարգի ձևավորմանը
Անվտանգության ոլորտի օրենսդրական կարգավորման, ապօրինի միջամտության ակտերից տրանսպորտային համալիրների պաշտպանվածության արդիական հարցերը, տրանսպորտային անվտանգության ապահովման խնդիրներն ու դրանց լուծման մեխանիզմները քննարկել են ապրիլի 6-7-ին Սանկտ Պետերբուրգում անցնող Միջազգային համաժողովի մասնակիցները, որը նվիրված էր տրանսպորտային անվտանգության ապահովման հարցերին:
07 ապրիլի 2017
Վերոնիկա Նիկիշինա. «Եվրասիական ինտեգրման հաջողությունը պահանջում է մայրցամաքի մի կողմից՝ Եվրոպական միության, և մյուս կողմից՝ Չինաստանի հետ փոխշահավետ առևտրային հարաբերությունների ձևավորում»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան ելույթ է ունեցել «European Union and the Eurasian Economic Union: A reality of divergence – potentials for coalescence?» թեմայով կլոր սեղանին՝ ապրիլի 6-ին Բեռլինում անցած 5-րդ Արևելյան համաժողովի (www.eastforum-berlin.de) շրջանակներում:
07 ապրիլի 2017
Տատյանա Վալովայա. «Ֆինլանդիայի հետ գործընկերական շփումների ակտիվացումը համապատասխանում է բոլոր կողմերի տնտեսական շահերին»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման ու մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան և Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միկո Խաուտալան քննարկել են Ֆինլանդիայի հետ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրատնտեսական հարաբերությունների ընթացիկ դրությունը և զարգացման հնարավորությունները: Հանդիպումը կայացել է ապրիլի 6-ին Մոսկվայում՝ ԵՏՀ-ի գլխավոր գրասենյակում:
06 ապրիլի 2017
ԵՏՀ-ն խորհրդատվություններ է առաջարկել ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի նախագծի վերաբերյալ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) խորհրդատվություններ է առաջարկել «Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի» նախագծի վերաբերյալ: ԵԱՏՄ պետությունների լիազորված մարմինների և նավթագազային ընկերությունների ներկայացուցիչները քննարկել են փաստաթղթի նախագիծը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Նավթի ու գազի հարցերով խորհրդատվական կոմիտեին կից պրոֆիլային աշխատանքային խմբի իններորդ նիստին:
Ցուցադրել ավելին