Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7089
23 հոկտեմբերի 2020
ԵԱՏՄ-ն օգտագործելու է լավագույն համաշխարհային փորձը Համացանցում մտավոր իրավունքների խախտումների դեմ պայքարի հարցի վերաբերյալ համաձայնեցված մոտեցումները ձևավորելիս
Համացանցում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության մեթոդների մասին պատմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարարի գրասենյակի ղեկավար Ասկար Կիշկեմբաևը պրոֆեսոր Ա.Լ. Մակովսկու հիշատակին նվիրված «Մտավոր իրավունքները ժամանակակից աշխարհում» կլոր սեղանի ընթացքում։ Միջոցառումն անցկացվել է հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր Օրենսդրության և համեմատական իրավագիտության ինստիտուտի միջազգային գիտագործնական «Պրոֆեսոր Ս.Ն. Բրատուսի հիշատակին նվիրված XV-րդ ամենամյա գիտական ընթերցումներ» կոնֆերանսի շրջանակներում։
23 հոկտեմբերի 2020
ԵԱՏՄ-ում ներդաշնակեցվելու է օրենսդրությունը բնական մենաշնորհների ոլորտում
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է բնական մենաշնորհրների ոլորտներում նորմատիվային իրավական ակտերին վերաբերող առաջարկներ։ Այդ մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 22-ին կայացած Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի 20-րդ նիստի արդյունքներով։
23 հոկտեմբերի 2020
Ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները կարող են ընդգրկվել սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ ԵԱՏՄ-ի անմիջապես մի քանի տեխնիկական կանոնակարգերում
Եվրասիական տնտեսական միության երկրների լիազորված մարմինները, սպառողների պաշտպանության ուժեղացման նպատակով, ընդհանուր առմամբ, հավանություն են տվել ճարպաթթուների գլիցիդիլ եթերների պարունակության նորմատիվները «փաթեթային սկզբունքով» սննդամթերքի նկատմամբ պահանջներ սահմանող՝ անմիջապես մի քանի Միության տեխնիկական կանոնակարգերում ընդգրկմանը։ Մասնավորապես, քննարկվում է այդ պահանջները «Սննդամթերքի անվտանգության մասին» և «Հատուկ նշանակության սննդամթերքի առանձին տեսակների, այդ թվում՝ դիետիկ բուժիչ և դիետիկ կանխարգելիչ սննդի համար նախատեսված սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգերի՝ Միության պորտալում հանրային քննարկում անցնող փոփոխություններում ընդգրկելու հարցը։
23 հոկտեմբերի 2020
ԵՏՀ զարգացնում է միջազգային օրակարգը բիզնեսի հետ համատեղ
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրոպական միության (ԵՄ), Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ), Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ), Աֆրիկական միության և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում գործընկերների հետ Եվրասիական տնտեսական միության համագործակցության զարգացման հարցերը քննարկվել են ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի նախագահությամբ հոկտեմբերի 23-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացած խորհրդակցության ընթացքում։
22 հոկտեմբերի 2020
ԵՏՀ-ն զարգացնում է արդյունաբերական շինարարության ոլորտում ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային համագործակցությունը հանդիսանում է արդյունաբերական շինարարության հեռանկարային ուղղություններից մեկը՝ ինչպես ներքին շուկայի, այնպես էլ արտաքին շուկաներ դուրս գալու համար։ Այդ մասին հայտնել է ԵՏՀ Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը, հանդես գալով «Արդյունաբերական շինարարությունը որպես տնտեսական աճի շարժիչ» պանելային քննարկմանը։
22 հոկտեմբերի 2020
Անդրեյ Սլեպնյովը կոչ է արել ավելի ինտենսիվացնել երկխոսությունը ԵՄ-ի հետ ճյուղային և առևտրատնտեսական օրակարգի շրջանակներում
Ինտենսիվացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրոպական հանձնաժողովի միջև փորձագետների մակարդակով ընթացող երկխոսությունը՝ տեխնիկական և մաքսային կարգավորման, ենթակառւցվածքային համակցվածության, հատկապես Եվրամիությունում ածխածնային կարգավորման համատեքստում՝ «կանաչ» օրակարգի հարցերի, թվային լուծումների առարկայական քննարկման համար կոչ է արել ԵՏՀ առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը։
22 հոկտեմբերի 2020
ԵԱՏՄ-ում պլանավորվում է միասնացնել գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության ոլորտում առկա պահանջները և զարգացնել գիտանորարարական համագործակցությունը
Անասնաբուծության և սերմնաբուծության արտադրանքի շրջանառության ոլորտում միասնացան հարցերը, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) անցկացման գերակայությունները, ինչպես նաև միջազգային համագործակցության զարգացման նոր ուղղությունները քննարկել են Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի մասնակիցները։ Նիստ անցկացվել է հոկտեմբերի 21-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար Արտակ Քամալյանի նախագահության ներքո։
22 հոկտեմբերի 2020
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ-ում տրանսպորտային քաղաքականության իրականացումը
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման հարցերը և տրանսպորտի տարբեր տեսակներով ուղևորափոխադրումների վերսկսման հնարավորությունները քննարկել են հոկտեմբերի 21-ին տեսակոնֆերանսի ռեժիմով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստի մասնակիցները։
Ցուցադրել ավելին