Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
02.09.2025

ԵԱՏՄ-ում հաստատվել է կաթի և կաթնամթերքի մասին տեխկանոնակարգի միջպետական ստանդարտների մշակման թարմացված ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան սեպտեմբերի 2-ի նիստում հաստատել է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 033/2013) միջպետական ստանդարտների մշակման ծրագիրը՝ նոր խմբագրությամբ:


Ծրագիրը նախապատրաստվել է Եվրասիական տնտեսական միության երկրների առաջարկներին համապատասխան, ինչպես նաև՝ հաշվի առնելով 2022 թվականին Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից հաստատված Ծրագրի գործող տարբերակի իրականացման ընթացքը։

Ծրագրի նոր խմբագրությունը նախատեսում է 73 նոր միջպետական ստանդարտի մշակում (վերանայում) մինչև 2029 թվականի վերջ: Ընդ որում, ստանդարտների 60 նախագծի մշակումը վերապահվել է Ռուսաստանին, ինը նախագիծ նախապատրաստում է Ղազախստանը, երկուսը՝ Հայաստանը:

Բացի այդ, ազգային կաթնամթերքի երկու միջպետական ստանդարտ համատեղ նախապատրաստում են Ղազախստանը և Ղրղզստանը:

Մի շարք ստանդարտներ առաջին անգամ են մշակվում, այդ թվում՝ կաթնային սպիտակուցի խտանյութերի, մանկական սննդի համար նախատեսված շիճուկային սպիտակուցների չոր հիդրոլիզատների, ոչխարի հում և խմելու կաթի, նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների սննդի համար նախատեսված կաթնամթերքի ստանդարտները:

ԵՏՀ Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օր հետո։