Նորություններ

09.02.2023

ԵՏՀ-ում Եվրոպայի և Ամերիկայի բիզնես ընկերակցությունների հետ քննարկել են ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության ոլորտի նորարարությունները

Փետրվարի 8-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գլխավոր գրասենյակում կայացել է Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի աշխատանքային հանդիպումները Եվրոպական բիզնեսի ընկերակցությունների և Ռուսաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ։

Հանդիպումների առանցքային թեմաներն էին Եվրասիական տնտեսական միության մրցակցային քաղաքականության հարցերը, ինչպես նաև ԵՏՀ իրավասության ընդլայնման պլանները՝ ԵԱՏՄ-ից դուրս գրանցված տնտեսավարող սուբյեկտներին որպես հակամենաշնորհային գործերով պատասխանող ներգրավելու մասով։

Անդրսահմանային շուկաներում մրցակցային քաղաքականության հիմնական վեկտորներից մեկը, ըստ Բախիթ Սուլթանովի, պետք է դառնա մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտի իրավունքի նորմերի մասին բիզնեսի իրազեկության բարձրացումը:

ԵՏՀ նախարարը նշել է, որ ձեռնարկատերերի հետ երկխոսության մեջ առանձնահատուկ դեր է հատկացվում մրցակցամետ գիտակցության ձևավորմանը։

«Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների շուրջ 80%-ը տեղի է ունենում ձեռնարկատերերի կողմից վերազգային մրցակցային օրենքի առանձնահատկությունների չիմացության պատճառով», — նշել է Բախիթ Սուլթանովը։

Միևնույն ժամանակ, ԵՏՀ հակամենաշնորհային բլոկի ղեկավարի խոսքով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխարգելմանը նպաստող կարևոր գործիք է հակամենաշնորհային քոմփլայենսը։ Դրա մշակումն ու ներդրումը ԵԱՏՄ իրավունք կարճաժամկետ հեռանկարում Հանձնաժողովի մրցակցային բլոկի գերակա խնդիրներից է։

Արդյունքում որոշում է ընդունվել Հանձնաժողովի փորձագետների և եվրոպական և ամերիկյան բիզնեսի ներկայացուցիչների միջև մի շարք հանդիպումներ անցկացնելու մասին, որոնց ընթացքում մասնակիցները կարող էին քննարկել օտարերկրյա ընկերությունների մասնակցությամբ մրցակցության կանոնների խախտման մասին գործերի հետաքննության իրական դեպքերը։