Եվրասիական տնտեսական միության Համապատասխանության գնահատման մարմինների միասնական գրանցամատյանում համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների ընդգրկման, դրա ձևավորման և վարման կարգի նոր դրույթների իրականացումը քննարկվել է հուլիսի 26-ին ԵԱՏՄ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի նիստին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վիկտոր Նազարենկոյի մասնակցությամբ։
«Կարգի նոր խմբագրությունն ուղղված է հավատարմագրման մարմինների աշխատանքի արդյունավետության ապահովմանը և նրանց կողմից հավատարմագրված՝ միասնական միութենական գրանցամատյանում ընդգրծված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների նկատմամբ վստահության բարձրացմանը։ Կարևոր է կանխել նման մարմինների անբարեխիղճ գործունեությունը, նվազագույնի հասցնել համապատասխանության գնահատման սահմանված ընթացակարգերի խախտման ռիսկերը»,- նշել է Վիկտոր Նազարենկոն։
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 22-ին ուժի մեջ է մտել Հանձնաժողովի Խորհրդի 2023 թվականի մայիսի 22-ին ընդունած որոշումը, որով լրացվել են Միության՝ նշված մարմինների միասնական գրանցամատյանում համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների ընդգրկման չափանիշները։
Ղեկավարների խորհրդի անդամները քննարկել են Ղրղզստանի Հանրապետության հավատարմագրման մարմնի փոխադարձ համեմատական գնահատման առաջին (փաստաթղթային) փուլի արդյունքները։ Ընթացիկ տարվա հուլիս-օգոստոս ամիսներին փոխադարձ համեմատական գնահատման երկրորդ փուլն անցկացնելու համար Ղեկավարների խորհուրդը համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների գործունեության դիտարկումների հիման վրա որոշել է նման ղրղզական մարմինների ցանկը։
Բացի այդ, քննարկվել է համապատասխան մարմինների կողմից տրված համապատասխանության գնահատման փաստաթղթերի վերաբերյալ հավատարմագրման մարմինների ձեռնարկվող գործողությունների հարցը, որոնց հավատարմագրման գործողությունը դադարեցվել է (կամ կրճատվել է հավատարմագրման շրջանակը) համապատասխանության գնահատման ընթացակարգի խախտման պատճառով։ Ղեկավարների խորհուրդը համակարծիք էր վերահսկիչ (հսկիչ) և (կամ) անդամ պետությունների այլ լիազոր մարմինների կողմից համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության կասեցման կամ դադարեցման (անվավեր ճանաչելու) վերաբերյալ միատեսակ մոտեցումների մասին Միության ակտ մշակելու անհրաժեշտության հարցում:
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը ստեղծվել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի 2018 թվականի մայիսի 14-ի N 5 որոշմամբ՝ որպես ԵԱՏՄ մասին պայմանագրի իրականացման շրջանակներում տեխնիկական կարգավորման ոլորտում հավատարմագրման զարգացման համար Միության օժանդակ մարմին։