Գլխավոր էջ
/
Լուրեր
/
ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ճանաչումը լինելու է «ուղղակի»
ԵԱՏՄ երկրներում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի ճանաչումը լինելու է «ուղղակի»
17.03.2022
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության երկրներում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացման ուղարկելու համար։
«Համաձայնագիրը նախատեսում է աշխատողների գիտական աստիճանների վերաբերյալ՝ անդամ պետություններում տրված փաստաթղթերի փոխադարձ ուղղակի ճանաչումը՝ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար», – նշել է ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը:Ներկայումս աշխատանքի տեղավորման երկրում գիտական աստիճանների ճանաչման համար անհրաժեշտ է անցնել նոստրիֆիկացման (ճանաչման) ընթացակարգ, որը ԵԱՏՄ երկրներում տարբերվում է բարդության աստիճանով և տևողությամբ։
Դա դժվարացնում է ԵԱՏՄ շրջանակներում գիտական բարձր որակավորման աշխատողների տեղաշարժը։
Համաձայնագրի նախագիծն ուղղված է բարձր որակավորում ունեցող աշխատողների տեղաշարժի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ԵԱՏՄ պետություններում համատեղ գիտահետազոտական նախագծերի իրագործմանը։