Նորություններ

25.06.2024

Փոփոխություններ են կատարվել Միասնական սանիտարական պահանջներում

Հունիսի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան փոփոխություններ է կատարել Միասնական սանիտարական պահանջներում, որոնք նախատեսում են կենդանական ծագման սննդամթերքի մեջ հակահելմինտիկ անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն թույլատրելի մակարդակների (ԱԹՄ) ներառումը:

Նշված ԱԹՄ-ների սահմանման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Եվրասիական տնտեսական միության երկրներում դրանց կիրառումը թույլատրված է, և դրանք լայնորեն օգտագործվում են մթերատու կենդանիների բուծման համար: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ ակտերում բացակայում են կենդանական ծագման սննդամթերքում դրանց պարունակության թույլատրելի մակարդակները։

ԵՏՀ Կոլեգիայի որոշումը թույլ կտա ապահովել կենդանական ծագման անվտանգ սննդամթերքի արտադրություն։ Այսպիսով ապահովվում է Միության երկրների բնակչության կյանքի և առողջության պաշտպանության պատշաճ մակարդակ, այդ թվում՝ ԱՀԿ-ի, ՊԳԿ-ի, ՅՈՒՆԵՊ-ի և ԿԱՀԿ-ի «Միասնական առողջություն» հայեցակարգի շրջանակներում:

Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի «Սննդամթերքի անվտանգության մասին» Միության տեխնիկական կանոնակարգում սահմանված ԱԹՄ-ները ներառելուց հետո։

ԱՀԿ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, ՊԳԿ՝ Միավորված ազգերի պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն, ՅՈՒՆԵՊ՝ Միավորված ազգերի կազմակերպության շրջակա միջավայրի ծրագիր, ԿԱՀԿ՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպություն: