Նորություններ

12.04.2024

Փոփոխություններ են կատարվել գյուղատնտեսական և անտառտնտեսական տրակտորների և դրանց կցորդների վերաբերյալ Միության տեխկանոնակարգում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը փոփոխություններ է կատարել «Գյուղատնտեսական և անտառատնտեսական տրակտորի և դրանց կկցորդների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում:

Փոփոխությունները թույլ կտան շարունակել 2-րդ էկոլոգիական դասի շարժիչների և շարժիչներով տրակտորների արտադրությունը և շուկայականումը՝ կախված շարժիչի հզորությունից. մինչև 2025 թվականի հունվարի 1-ը՝ D և G հզորության միջակայքերով, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը – E1 և F հզորության միջակայքերով:

Նման տեխնիկայի համապատասխանության հավաստագրերը կգործեն մինչև 2027 թվականի մարտի 31-ը ներառյալ:

Հետաձգվել է 3ա բնապահպանական դասի շարժիչների և շարժիչներով տրակտորների արտադրությանը և շուկայահանմանն անցնելու ամսաթիվը՝ 2025 թվականի հունվարի 1-ից՝ K, J հզորության միջակայքերով. 2025 թվականի հոկտեմբերի 1-ից՝ I, H հզորության միջակայքերով:

Միևնույն ժամանակ, սահմանվել է 3ա բնապահպանական դասի շարժիչներով տրակտորների շուկայահանմանը վաղաժամ անցնելու հնարավորություն։

ԵՏՀ տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին նշել է. «Կատարված փոփոխությունները թույլ կտան ապահովել սահուն անցում 2-րդ բնապահպանական դասի տեխնիկայի արտադրությունից 3ա բնապահպանական դասի տեխնիկայի արտադրությանը։ Դրանք միտված են ապահովելու տրակտորների և դրանց շարժիչների կայուն արտադրությունը երրորդ երկրների կողմից մեր երկրների առանձին արտադրողների դեմ կիրառվող սահմանափակող միջոցների պայմաններում»։