Նորություններ

25.05.2023

Զբոսաշրջության զարգացման հարցերը քննարկվել են ԵՏՀ-2023-ի շրջանակներում

2-րդ Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է «Բացահայտում ենք Եվրասիան» զբոսաշրջության թեմայով նստաշրջանը։

Քննարկվել են զբոսաշրջության զարգացման առանցքային հարցեր, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչները փորձ են փոխանակել ինչպես եվրասիական պետությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ Եվրասիական տնտեսական միության առջև ծառացած խնդիրների իրականացման մոտեցումների մշակման վերաբերյալ։

Այս առումով նիստի մասնակիցները նշել են ԵԱՏՄ երկրներում զբոսաշրջության զարգացման համար Միության ներուժի իրացման կարևորությունը։

«Զբոսաշրջության ոլորտն առանձնանում է զգալի մուլտիպլիկատիվ էֆեկտով, ուղղակիորեն ազդում է հարակից ոլորտների զարգացման վրա, ստեղծում աշխատատեղեր, ընդլայնում փոքր և միջին բիզնեսի հեռանկարները», — իր ելույթում նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը։


«Բացահայտում ենք Եվրասիան» նստաշրջանը հարթակ է դարձել եվրասիական զբոսաշրջային երթուղիների ձևավորման, զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակի չափանիշների համեմատության, զարգացման հայեցակարգի մշակման համար, որոնք զբոսաշրջության ոլորտի առանցքային միջոցառումներն են Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների շրջանակում։