2023 թվականի սեպտեմբերի 22-ին՝ պաշտոնական հրապարակման օրվանից 360 օր հետո, ուժի մեձ են մտնում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք ընդունվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի սեպտեմբերի 23-ի N 143 որոշմամբ:
Փոփոխությունները պատրաստվել են տեխկանոնակարգի հայեցակարգային ապարատի, ինչպես նաև ֆիզիկակաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների ճշգրտման նպատակով, որը թույլ կտա կատարելագործել կաթնամթերքի առանձին տեսակների նույնականացման ընթացակարգն ինչպես նման արտադրանք արտադրողների, այնպես էլ հսկիչ մարմինների մասնագետների և փորձարկման լաբորատորիաների համար, ինչը դրական ազդեցություն կունենա շուկայի մասնակիցների գործունեության վրա։
Հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի մարտի 14-ի N 34 որոշմամբ սահմանվել է անցումային շրջան, որն ավարտվում է փոփոխություններն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օր հետո։