Իրինա Անատոլիի Իվանտեյը ծնվել է 1990 թվականին: 2012 թվականին ավարտել է Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանը «մենեջեր-տնտեսագետ» մասնագիտությամբ, 2019 թվականին՝ Բելառուսի պետական տնտեսագիտական համալսարանը՝ «տնտեսագետ» մասնագիտությամբ՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի կոչում։
2022 թվականին վերապատրաստվել է Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր կառավարման ակադեմիայում՝ «տեղեկատվավերլուծական աշխատանքը պետական կառավարման մարմինների համակարգում» մասնագիտությամբ։
2012 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային մարմիններում՝ Մինսկի քաղաքային գործադիր կոմիտեի հակամենաշնորհային և գնային քաղաքականության վարչությունում, Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գնային քաղաքականության վարչությունում:
2016 թվականի սեպտեմբերից աշխատել է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարությունում, որտեղ վերահսկել է հակամենաշնորհային կարգավորման և մրցակցության մեթոդաբանության հարցերը։
2024 թվականի նոյեմբերի 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման վարչության փոխտնօրեն։