Վիտալի Միխայիլի Վովկը ծնվել է 1962 թվականի օգոստոսի 13-ին Գոմելի շրջանի Կալինկովիչի քաղաքում (Բելառուսի Հանրապետություն):
1984 թվականին ավարտել է Բելառուսի պոլիտեխնիկական ինստիտուտը (որակավորումը՝ ինժեներ մեխանիկ), 2009 թվականին՝ Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր կառավարման ակադեմիան՝ «պետական կառավարում» մասնագիտությամբ։
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1984 թվականին Մինսկի ավտոմոբիլային գործարանում. աշխատել է որպես ինժեներ տեխմնոլոգ, ՌՀՎԿ-2-ի (ռազմավարական հետազոտությունների և վերլուծության կենտրոն) «Փորձարկումներ» տարածքի ավագ վարպետ և ՌՀՎԿ-2-ի արտադրամասի պետի տեղակալ:
1991-2001 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մինսկի անվավոր քարշակների գործարանի արտադրությունում, ինչպես նաև առևտրային գործունեության կառավարման և շուկայավարման ոլորտներում:
2001-2006 թվականներին աշխատել է առևտրային հատվածի կազմակերպություններում:
2006-2014 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Մինսկի անվավոր քարշակների գործարանում:
2014-2018 թվականներին եղել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարը։
2018-2019 թվականներին՝ Բելառուսի Հանրապետության նախագահի օգնական, Վիտեբսկի շրջանի տեսուչ։
2019-2024 թվականներին զբաղեցրել է «Մինսկի տրակտորային գործարան» ԲԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնը։
2025 թվականի հունվարի 15-ից նշանակվել է Եվրասիական
տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն։