Զայֆուն Ալթինբեկի Էրնազարովան ծնվել է Քըզըլորդա քաղաքում (Ղազախստանի Հանրապետություն): 1987 թվականին ավարտել է Ալմաթիի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1989 թվականին՝ Մոսկվայի Ցենտրոսոյուզի կոոպերատիվ ինստիտուտը։ Մասնագիտությունն ըստ կրթության՝ «տնտեսագետ»: Տնտեսական գիտությունների թեկնածու, Ալմաթիի հումանիտար տնտեսական համալսարանի պրոֆեսոր։
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1987 թվականին՝ որպես ուսումնական հաստատություններում տնտեսագիտական առարկաների ուսուցիչ։ Տնտեսագիտական առարկաների վերաբերյալ գրքերի և արտասահմանյան հրատարակություններում գիտական հրապարակումների հեղինակ է:
1996 թվականից քաղաքացիական ծառայություն է իրականացնում Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համակարգում: Ճանապարհ է անցել Ալմաթի քաղաքի գանձապետական վարչության ֆինանսական բաժնի առաջատար հաշվապահի, ղեկավարի տեղակալից մինչև Մեթոդաբանության, հաշվետվության և վիճակագրության վարչության պետ, Հաշվետվության և վիճակագրության վարչության փոխտնօրեն և մի քանի վարչության տնօրեն: 2022-2024 թվականներին վերջին զբաղեցրած պաշտոնը՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական ֆինանսների հաշվետվության և վիճակագրության վարչության տնօրեն։
Պարգևատրվել է պետական և գերատեսչական պարգևներով։
2025 թվականի հունվարի 15-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի Վիճակագրության վարչության փոխտնօրեն։