Գյուլնուր Տոլեուգազըկըզը Սմագուլը ծնվել է 1981 թվականին Կարագանդայի մարզում (Ղազախստան): Ավարտել է Կարագանդայի Ե.Ա. Բուկետովի անվան պետական համալսարանը (կրթության մասնագիտությունը՝ տնտեսագետ) և Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիայի հանրային քաղաքականության ազգային դպրոցը։
Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 2002 թվականին Կարագանդա քաղաքի Կազիբեկ բի անվան շրջանի հարկային կոմիտեում:
2004-2005 թվականներին աշխատել է Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում։
2005-2010 թվականներին՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության Առևտրային քաղաքականության մշակման և ԱՀԿ-ին անդամակցելու դեպարտամենտի առևտրի կարգավորման վարչության գլխավոր մասնագետ, պետ:
2010-2019 թվականներին ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Ղազախստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի, Ղազախստանի Հանրապետության էկոնոմիկայի և բյուջեի պլանավորման և Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի նախարարություններում:
2019 թվականից մինչև 2024 թվականի հուլիսը՝ Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության արտաքին առևտրային գործունեության վարչության փոխտնօրեն։
2024 թվականի հուլիսի 4-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրեն: