Լյուդմիլա Իվանովնա Մուդրովան ծնվել է Բելառուսի Հանրապետության Մոգիլևի շրջան Խոտիմսկ քաղաքատիպ ավանում:
Ավարտել է Մոգիլևի պետական տեխնիկական համալսարանը (2002 թ.) և Բելառուսի պետական տնտեսական համալսարանի ասպիրանտուրան (2021 թ.):
2003 թվականի մարտից աշխատել է որպես Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Խոտիմսկի շրջանի (քաղաքային ավան Խոտիմսկ) պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, բաժնի պետ, տեսչության պետի տեղակալ:
2007 թվականի մարտից օգոստոս աշխատել է որպես Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության Մոգիլևի մարզի (ք. Մոգիլև) գլխավոր պետական հարկային տեսուչ, 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2009 թվականի հոկտեմբեր՝ Բելառուսի Հանրապետության հարկերի և տուրքերի նախարարության (ք. Մինսկ) գլխավոր պետական հարկային տեսուչ:
2009 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի հունվար աշխատել է Բելառուսի Հանրապետության Պետական վերահսկողական կոմիտեի (ք. Մինսկ) գլխավոր մասնագետ, վարչության պետ։
2023 թվականի փետրվարի 7-ից նշանակվել է ԵՏՀ Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորման վարչության փոխտնօրենի պաշտոնին: