Նորություններ

18.08.2020

ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրեն է նշանակվել Կասիմալի ուուլու Կանիբեկը

Կասիմալի ուուլու Կանիբեկը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 25-ին, ավարտել է Ղրղզա-թուրքական «Մանաս» համալսարանի (Ղրղզստանի Հանրապետություն) տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ «միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ: Ավարտել է նաև Կորեայի զարգացման ինստիտուտին (Կորեայի Հանրապետություն) առընթեր պետական քաղաքականության և կառավարման դպրոցի մագիստրատուրան՝ «զարգացման քաղաքականություն» մասնագիտությամբ։


 Աշխատել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր ներդրումների առաջմղման գործակալությունում։

 2016 թվականից մինչև 2019 թվականի հունվարը ղեկավարել է Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ԵԱՏՄ-ի և ԱՀԿ-ի հարցերի համակարգման վարչության Եվրասիական տնտեսական միության հետ աշխատանքի բաժինը։

 2019 թվականի հունվարից մինչև Եվրասիական տնտեսական հանձնաժողովում աշխատանքի անցնելը զբաղեցրել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ռազմավարական զարգացման քաղաքականության, տնտեսության և ֆինանսների բաժնի նախագծային զարգացման հատվածի փորձագետի պաշտոնը։

 ԵՏՀ առևտրային քաղաքականության վարչության փոխտնօրենի պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականի օգոստոսի 17-ից