Տառատեսակի չափը. A A A
Կայքի գույները. C C C
Գրանցում կայքը Մորացել
Выберите язык
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
 

Որոնման արդյունքները 7081

12 դեկտեմբերի 2019 Եվրասիական ինտեգրացիայի կարևոր ուղղություններն են առևտրային և ֆինանսական քաղաքականության իրականացումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) առևտրային քաղաքականության արդիական խնդիրների, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրա զարգացման հեռանկարների, ֆինանսական ոլորտում ինտեգրման, ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման և ծառայությունների փոխադարձ առևտրի ազատականացման մասին պատմել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վերոնիկա Նիկիշինան և ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովը դեկտեմբերի 11-ին «Եվրասիական տնտեսական միություն. 5 տարի՝ թռիչքը նորմա՞լ է» կոնֆերանսի շրջանակներում կայացած «Եվրասիական ինտեգրացիա՝ արդյունավետ համագործակցության ուղղությամբ հետագա քայլերը» քննարկման ընթացքում։ Միջոցառումը կազմակերպել էին Ռուսաստանում Ամերիկյան Առևտրային Պալատը և Ամերիկառուսական գործարար խորհուրդը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ։
10 դեկտեմբերի 2019 ԵՏՀ նախարար Վիկտոր Նազարենկո. «ԵԱՏՄ-ի գործելու հինգ տարվա ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել միասնական տնտեսական տարածքի ձևավորման ուղիով» «Մեր Միությունը հինգ տարեկան է։ Այս կարճ ժամանակահատվածում մենք մեծ ճանապարհ ենք անցել միասնական տնտեսական տարածքի ձևավորման ուղիով, – նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Վիկտոր Նազարենկոն Բելառուսի Հանրապետության նախագահին առընթեր Կառավարման ակադեմիայում «Տեխնիկական կարգավորման միասնական համակարգը որպես Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների տնտեսությունների ինտեգրման նախնական պայման» թեմայով ունեցած ելույթի ընթացքում։ – ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն վերջին տարինրին դրսևորել է աճի առավել բարձր տեմպեր։ Օրինակ, 2018 թվականին միութենական ՀՆԱ-ի աճը հաստատուն գներով կազմել է 2,5%։ ԵԱՏՄ-ի ներսում փոխադարձ առևտրի ընդհանուր ծավալը աճել է 9,2%-ով։ Երրորդ երկրների հետ արտաքին առևտրի ծավալը 2017 թվականի հետ համեմատ ավելացել է 18,8%-ով, ընդ որում արտահանումը՝ 26,8%-ով»։ Միջոցառումը նվիրված էր եվրասիական ինտեգրացիայի գաղափարի 25-ամյակին և Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-ամյակին։
Ցուցադրել ավելին