Տառատեսակի չափը.
A
A
A
Կայքի գույները.
C
C
C
Գրանցում կայքը Մորացել
рус
арм
бел
қаз
кыр
eng
որոնում
որոնում
Выберите язык
рус
арм
бел
қаз
кыр
eng
Հանձնաժողով
Գործունեությունը
Նորություններ
Մամուլի Կենտրոն
Քաղաքացիների համար
Աշխատատեղեր
Աճուրդ
Կոնտակտային տեղեկատվություն
Ընդհանուր տեղեկատվություն
ԵՏՀ Խորհուրդ
ԵՏՀ Կոլեգիա
ԵՏՀ վարչություններ
ԵՏՀ խորհրդակցական մարմիններ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Նորություններ
ԵՏՀ ԶԼՄ-ներում
Օրացույց
Ընտրեք ամսաթվերը
Նշեք Ձեզ հետաքրքրող նորությունների ամսաթվերը «օր.ամիս.տարի» ձևաչափով, օրինակ 01.01.2017
Ընտրեք ուղղությունը
Բոլոր ուղղությունները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ
Ինտեգրացում և մակրոտնտեսություն
Տնտեսություն և ֆինանսական քաղաքականություն
Արդյունաբերություն և գյուղարդյունաբերական կոմպլեքս
Առևտուր
Տեխնիկական կարգավորում
Մաքսային համագործակցություն
Էներգետիկա և ենթակառուցվածքներ
Մրցակցություն և հակամենաշնորհային կարգավորում
Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ
Որոնման արդյունքները 7085
15 մարտի 2017
ԵՏՀ-ն ԵԱՀ ՖԲԱ-ի հետ համատեղ իրականացնում է ԵԱՏՄ գլոբալ ֆինանսական համակարգի մշտադիտարկման վերլուծական կենտրոնի ստեղծման աշխատանքներ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ֆինանսական քաղաքականության հարցերով տնօրեն Տիգրան Դաթյանն ընտրվել է՝ որպես ԵվրոԱսիական համագործակցության ֆինասաբանկային ասոցիացիայի (ԵԱՀ ՖԲԱ) դիտորդ խմբի անդամ:
15 մարտի 2017
ԵՏՀ Նախարար Կարինե Մինասյան. «Թվային վերափոխման մարտահրավերները պահանջում են ԵԱՏՄ երկրների ջանքերի միավորում
Միության երկրների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) թվային տարածքի իրագործումը: Այդ նպատակով Հանձնաժողովի պատվիրակությունը՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանի գլխավորությամբ փետրվար-մարտ ամիսներին այցելել է Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան:
14 մարտի 2017
ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել են երրորդ երկրների հետ ԵԱՏՄ տնտեսական կապերի զարգացումը
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) զարգացման հրատապ հարցերն, ինչպես նաև երրորդ երկրների և ինտեգրացիոն միավորումների հետ ԵԱՏՄ հարաբերությունների խորացման հեռանկարները:
14 մարտի 2017
ԵՏՀ-ն ԵԱՏՄ երկրների առաջարկել է մերձեցնել տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության սկզբունքներն ու մոտեցումները
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայում քննարկվել են Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ապրանքների շրջանառության սկզբունքներն ու մոտեցումները, որոնց նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերում պահանջներ սահմանված չեն, ինչպես նաև ազգային հսկիչ մարմինների կողմից տեխնիկական կանոնակարգերի պահպանման նկատմամբ վերահսկողության սկզբունքների մերձեցման վերաբերյալ առաջարկները:
14 մարտի 2017
ԵՏՀ-ում քննարկել են ԵԱՏՄ արտաքին սահմանին ավտոմոբիլային վերահսկողութան կատարելագործման հարցեր
Մարտ 14-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտային վերահսկողության մարմինների ղեկավարները քննարկել են «Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) վերահսկողության իրականացման կարգի» իրագործման ընթացքը: Փաստաթուղթը միասնական մոտեցումներ է սահմանում ԵԱՏՄ պետությունների տարածքով դուրս եկով կամ տարանցման մեջ գտնվող տրանսպորտային միջոցների վերահսկողության նկատմամբ: Խորհրդակցության ընթացքում բարձրացվել են տեղեկատվական փոխգործակցության նաև առավել հրատապ հարցեր, հատուկ ուշադրություն է դարձվել փոխանցվող տվյալների որակը բարելավելու անհրաժեշտության վրա, որոնցով փոխանակվում են վերահսկող մարմինները:
13 մարտի 2017
ԵՏՀ պատվիրակությունն մասնակցել է ՄԱԿ-ի Վիճակագրական հանձնաժողովի ամենամյա նստաշրջանին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) պատվիրակությունը՝ ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի գլխավորությամբ, մասնակցել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում Միացյալ Ազգերի կազմակերպության Վիճակագրական հանձնաժողովի 48-րդ նստաշրջանի աշխատանքին:
13 մարտի 2017
Մինչև այս տարվա վերջ ԵՏՀ-ն կպատրաստի բնական մենաշնորհների ոլորտում նորմերի ներդանակեցման «Ճանապարհային քարտեզը»
Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) բնական մենաշնորհների կարգավորման ոլորտում «ճանապարհային քարտեզի» նախագիծը ծրագրվում է ընդունել մինչև 2017 թվականի ավարտը՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակում: Այդ նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով վարչությունը մինչև այս տարվա հունիսի 1-ը պետք է ապահովի փաստաթղթի մշակումը: Այդ մասին պայմանավորվել են ԵՏՀ Բնական մենաշնորհների հարցերով խորհրդատվական կոմիտեի տասներորդ նիստի մասնակիցները:
10 մարտի 2017
ԵԱՏՄ երկրների գյուղատնտեսական տեխնիկա արտադրողների համար կհեշտանա երրորդ երկրների շուկաներ դուրս գալը
Մարտի 7-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին որոշում է ընդունվել երկրների կողմից երրորդ երկրների շուկաներ Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) արտադրվող տրակտորների, կոմբայնների, ծածկային մեխանիզմների և գյուղատնտեսական տեխնիկայի մյուս տեսակների արտահանումը խթանելու վերաբերյալ:
Ցուցադրել ավելին