Նորություններ

13.12.2024

ԵՏՀ տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն է նշանակվել Ռուբեն Հակոբյանը

Ռուբեն Վանիկի Հակոբյանը ծնվել է 1976 թվականին Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Ծակքար գյուղում։

1997 թվականին ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 2011 թվականին՝ Արխանգելսկի կառավարման ինստիտուտը և 2017 թվականին՝ Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադի տեխնիկական համալսարանը։

Իր աշխատանքային գործունեությունն սկսել է 1997 թվականին ժողովրդական կրթության ոլորտում։ Այնուհետև 2003 թվականից մինչև 2024 թվականի դեկտեմբերն աշխատել է առավելապես Հայաստանի և Ռուսաստանի բիզնես կառույցներում՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ շինարարության և տրանսպորտի ոլորտներում։

2024 թվականի դեկտեմբերի 10-ից նշանակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների վարչության փոխտնօրեն։